Վեց երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, պայմանագիր կստորագրեն գազային ենթակառուցվածքների ընդլայնման վերաբերյալ
ԱդրբեջանԲուլղարիայի էներգետիկայի նախարար Ռոսեն Խրիստովը հայտարարել է ապրիլի 25-26-ը Սոֆիայում վեց երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից գազային ենթակառուցվածքի ընդլայնման մասին համաձայնագրի ստորագրման մասին։
«Ապրիլի 25-26-ը Սոֆիայում ակնկալվում է համաձայնագիր ստորագրել մի քանի երկրների՝ Բուլղարիայի, Թուրքիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Հունգարիայի և Ադրբեջանի միջև գազային ենթակառուցվածքների ընդլայնման մասին», - չորեքշաբթի ասել է Խրիստովը, ում խոսքերը մեջբերում է Բուլղարիայի էներգետիկայի նախարարությունը։
Այս կերպ, հավելել է գերատեսչության ղեկավարը, Ադրբեջանից գազը կարող է Բուլղարիայի տարածքով հնարավոր կլինի հասցնել Կենտրոնական Եվրոպա։