ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Իրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ) Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ Հարությունյան Գլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ) Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին Անահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասում Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը 

Ֆրանսիան ակտիվորեն զինում է Ալիևին. թիկունքից հարված՝ արևմտյան «դաշնակցից»

Վերլուծական

Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորն են ուզում ձեռք բերել, սակայն Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին, X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Գրառմանը կից դեսպանը «Thales» ընկերության կողմից ֆրանսիական ռադարների արտադրության մասին Politico պարբերականի հոդվածն է հրապարակել, որտեղ նշվում է, որ ընկերությունը 2008 թվականից ի վեր 200 GM ռադար է վաճառել աշխարհի 32 երկրների, 40-ը միայն՝ 2023 թվականին: Նշվում է նաև, որ անցած ամիսներին Փարիզը երեք GM200 համակարգ է վաճառել Հայաստանին, մեկ համակարգ էլ Մոլդովային։ Մոլդովան պատրաստվում է ստանալ ևս մեկը՝ ԵՄ-ի Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Միևնույն ժամանակ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մոռանում է հիշատակել այն հանգամանքը, որ ըստ տարածվող և ինչն էլ ավելի կարևոր է՝ չհերքված տեղեկությունների, Հայաստանին մատակարարվող ֆրանսիական զրահամեքենաները, ըստ  Ouest France պարբերականի, նախապես առաջարկվել էին Ուկրաինային։  Պարբերականը գրում է, որ 12,5 տոննա կշռող զրահամեքենաները Կիևը համարել է թույլ պաշտպանվածության և մերժել։ Ֆրանսիան դեռ 2022 թվականին նախատեսել է մոտ 20 զրահամեքենա ուղարկել Ուկրաինա։ Բացի այդ, ուկրաիանական ռազմական թատերաբեմում ծավալվող գործողություններն ապացուցում են, որ Արևմուտքի և մասնավորապես՝ Ֆրանսիայի Կիևին մատակարարած զենքերն ի վիճակի չեն հակազդել ռուսական զենքին և դա է նաև պատճառը, որ մինչև ատամներն արևմտյան զենքով զինված Կիևն այսօր բնակավայրը բնակավայրի հետևից է կորցնում:

Օլիվիե Դըկոտինյին մոռացել է հիշատակել նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր հոդված, որը լույս էր տեսել 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում: Ֆրանսիական «Լը Նուվել Օբսերվատոր» պարբերականը հրապարակել է «Երբ Ֆրանսիան զինում է Ադրբեջանին» հոդվածը, որի հեղինակ Ժան-Բատիստ Նոդեն (Jean-Baptiste Naudet) արձանագրում է՝ թեեւ Ֆրանսիան Հայաստանը համարում է «բարեկամ» երկիր, դա չի խանգարում նրան Ադրբեջանի հետ զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր կնքել։ Հոդվածագիրը, մասնավորապես, հիշատակում է «Նավալ» խմբի արտադրության (Naval group) ռազմածովային երեք Gowind պարեկային նավի վաճառքն Ադրբեջանին՝ 430 մլն եվրո արժեքով: 2015 եւ 2016 թվականներին Ֆրանսիան Ադրբեջանին ընդհանուր 148,2 մլն եվրոյի սպառազինություն է մատակարարել։ 2019-ին տրամադրվել են նաեւ «լիցենզիաներ»՝ 216,4 մլն ընդհանուր գումարով, մասնավորապես՝ 190 մլն եվրո արժեցել են «թիրախին ուղեկցելու եւ հայտնաբերելու միջոցները»: Այդ թիվը հիշատակում են նաեւ «Էկոլոգիա, ժողովրդավարություն, համերաշխություն» խմբակցության պատգամավորները (սրա կազմում ընդգրկվել են «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցության (La République en marche, նախագահ Մակրոնի կուսակցությունը-հեղ.) դիսիդենտները), որոնք հոկտեմբերի 14-ին ֆրանսիական կառավարության կոչ արեցին «անհապաղ դադարեցնել» մատակարարումները։ 

Մյուս խնդիրն այն է, որ թեեւ տեխնիկայի որոշ տեսակներ պաշտոնապես ունեն խաղաղ նշանակություն, փաստացի ադրբեջանական ուժերի կողմից կիրառվում են ռազմական կարիքների համար։ Այսպես, տեսահսկման համակարգով հագեցած «AzerSky» արբանյակը, որը թողարկել է «Airbus Dеfence and Space»-ը («Airbus»-ի պաշտպանական ստորաբաժանումը) եւ ուղեծիր հանել 2014-ին, պետք է հետեւեր բացառապես Բաքվի նավթագազային հանքավայրերին։ Այդուհանդերձ, ինչպես գրում է «Caspian News» կայքը, «AzerSky»-ն աշխատում է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում։

Ինչպես տեսնում ենք՝ Ֆրանսիան  բառացիորեն «կիսվում է» իր մեծ հայկական սփյուռքի եւ ադրբեջանական նավթադոլարների ծանր պորտֆելի միջեւ և սա ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտներով խաղ: Ընդ որում, Ադրբեջանին մատակարարած զինատեսակները և վերջինիս հետ կնքված պայմանագրերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ որակով և քանակով անգամներ գերազանցում են Հայաստանն առաջարկված տարբերակներից:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելԻրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ)Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ ՀարությունյանԳլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ)Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչինԳազ չի լինիԱնահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբՇառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասումԻրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվըԱրտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ըՀայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջՆայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե ՀակոբյանՁեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն ԳրիգորյանՍրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր ՄկրտչյանԻրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարըԳոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ ԷրդողանՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքըՍպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնումՌուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանըԻրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվումՈւժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվել. MediaHubՄի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն ՄխիթարյանՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էԿիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՈ՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարըՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակըՔննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՎրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն ԱյվազյանՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՄանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըՀայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովինԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները Կիրանցի ժողովուրդը մեզ ասում է՝ ձեր մեջքին կանգնած ենք. իրենք են մեզ ասում մի բան էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին
Ամենադիտված