Այգավան գյուղում՝ այգում՝ ընկույզի ծառի մոտ, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի Անհեթեթություն է, թե իշխանությանը քննադատող ընդդիմադիրները չեն հրավիրվել տաճարի վերաօծմանը. Շարմազանով Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Բայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել Գյումրիում բացվեց Մարտիրոս Սարյանի ջրաներկ գործերի բացառիկ ցուցահանդեսը Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախագահի հետ հանդիպումից Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Այն առումով, որ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, հակասությունը չի վերացել. Ռուբինյան (տեսանյութ) Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպանությունը Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am 

Հարավային Ասիայի տարածաշրջանային պրոյեկցիան. «Փաստ»

Հրապարակումներ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բազմաբևեռ աշխարհակարգի անցմանը զուգահեռ կարևորվում է Հարավային Ասիայի խոշոր դերակատարների՝ Հնդկաստանի ու Պակիստանի դերակատարությունը։ Ու այս երկու երկրների միջև տասնամյակներ տևող հակամարտությունը որոշակի աշխարհաքաղաքական պատկեր է ձևավորում։ Պակիստանը, ելնելով իր մեծաթիվ բնակչությունից ու աշխարհագրական դիրքից, խոշոր դերակատար է ընկալվում իսլամական աշխարհում, ու պատահական չէ, որ առաջին հերթին կրոնական հողի վրա է ձևավորվում Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցությունն այդ երկրի հետ։ Ու մինչ Իսլամաբադն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի ու Ադրբեջանի հավակնությունների իրականացման հարցում, Անկարայից ու Բաքվից էլ անընդհատ խոսում են Քաշմիրի հարցում Պակիստանի նպատակներին սատարելու մասին։

Վերջերս էլ Իսլամաբադ կատարած այցի ժամանակ Ալիևը հայտարարեց, թե քաշմիրցիների իրավունքները տասնյակ տարիներ անտեսվել և ոտնահարվել են՝ նկատի ունենալով, իհարկե, Հնդկաստանի վարած քաղաքականությունը։ Ուշագրավ է, որ մինչ այդ Ադրբեջանի նախագահի ինքնաթիռը Պակիստանի օդային տարածքում դիմավորել էին այդ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները և ուղեկցել մինչև վայրէջք։ Ուղեկցելու հանգամանքը մեծ ուշադրության էր արժանացել ադրբեջանական մամուլում՝ գնահատվելով բարձր հարգանքի նշան։ Ուշագրավ է նաև, որ Պակիստանի նախագահ Շահբազ Շարիֆի հետ հանդիպումից հետո Ալիևը մեկնեց Պակիստանի ռազմաօդային և տիեզերական ուժերի «Նուր խան» հենակայան, որտեղ ծանոթացավ նորագույն սպառազինությունների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների, որ ունակ են միջուկային մարտագլխիկ կրել:

Դեռևս հայտնի չէ, թե սպառազինությունների մատակարարման ինչ պայմանագիր կարող է կնքվել դրա արդյունքում, սակայն պարզ է, որ Պակիստանը գումարի մեծ կարիք ունի, իսկ այդ հարցում կարող է նրան օգնել Ադրբեջանը, որը ահռելի գումարներ է ներդնում սպառազինությունների ձեռքբերման նպատակով։ Տնտեսական առումով Պակիստանը ճգնաժամային իրավիճակում է, ինչն անարդյունավետ կառավարման, իսլամական արմատականության տարածման ու ծաղկող կոռուպցիայի արդյունք է։ Ու դա է պատճառը, որ այդ երկրի վարչապետը խնդրում է Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին, որ գումարներ ներդնեն Պակիստանում, մյուս կողմից էլ՝ բանակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որ հերթական խոշոր վարկը տրամադրեն։ Պակիստանի համար տնտեսական առումով մեծ կարևորություն ունի նաև Չինաստանի հետ համագործակցությունը, և Պակիստանը, չնայած այդ երկրին ունեցած ահռելի պարտքերին, անընդհատ Չինաստանից նոր ներդրումներ է խնդրում՝ մանավանդ այն պայմաններում, երբ Արևմուտքը, հաշվի առնելով Պակիստանում չինական ազդեցությունը և ահաբեկչական սպառնալիքը, ձեռնպահ է մնում այդ երկրի հետ համագործակցությունից։

Բացի այդ, Պակիստանը լուրջ հակասություններ ունի ոչ միայն Հնդկաստանի, այլև Աֆղանստանի հետ, որը տարածքային հավակնություններ է ցուցաբերում Պակիստանի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ փուշթունների մի մասը բնակվում է Պակիստանում։ Ու Իսլամաբադը մեղադրում է Աֆղանստանում իշխող թալիբներին, որ նրանք աջակցում են պակիստանյան թալիբանին, որն էլ ապակայունացնում է իրավիճակը։ Ու հակապակիստանյան ֆոնի վրա զարգանում են Նյու Դելիի ու Քաբուլի հարաբերությունները։ Բացի այդ, մինչ Պակիստանը խորացնում է համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Հնդկաստանը սպառազինություններ է մատակարարում Հայաստանին։ Ու ռազմական տեսանկյունից Հնդկաստանը որոշակի առավելություններ ունի, որովհետև հասանելիություն ունի ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական տեխնոլոգիաներին։

Եվ ուշագրավ է, որ Հնդկաստանի վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հնդկաստանում ռուսական զենքի արտադրության վերաբերյալ։ Եթե դեպի Հայաստան արևմտյան զենքի մատակարարման պարագայում Մոսկվայից որոշակի անհանգստություն է հնչում, ապա Հնդկաստանի պարագայում պատերազմի ճնշման տակ ծանրաբեռնված Ռուսաստանի համար ձեռնտու կարող է լինել, որ Հայաստանում հայտնվի նաև Հնդկաստանում արտադրված ռուսական զենքը։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ներուժն ամբողջությամբ օգտագործված չէ։ Ռազմական բաղադրիչից բացի, կարելի է զարկ տալ նաև երկու երկրների տնտեսական համագործակցությանը։ Միջազգային հարթակում ևս հայ-հնդկական հարաբերությունները կարող են վճռորոշ լինել։ Թուրքիան ձգտում է անդամակցել ՇՀԿ-ին, Ադրբեջանը՝ ԲՐԻԿՍ-ին, իսկ Հնդկաստանն այս երկու միջազգային կազմակերպությունների անդամ է ու կարող է խոչընդոտել դրանց Թուրքիայի ու Ադրբեջանի անդամակցությանը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այգավան գյուղում՝ այգում՝ ընկույզի ծառի մոտ, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի Անհեթեթություն է, թե իշխանությանը քննադատող ընդդիմադիրները չեն հրավիրվել տաճարի վերաօծմանը. Շարմազանով Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՊալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Բայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել Գյումրիում բացվեց Մարտիրոս Սարյանի ջրաներկ գործերի բացառիկ ցուցահանդեսը Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախագահի հետ հանդիպումից Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Այն առումով, որ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, հակասությունը չի վերացել. Ռուբինյան (տեսանյութ) Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպանությունը Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով և կասկածի տակ դնելով ՀՀ ինքնիշխանությունը․ Հունաստանում ՀՀ դեսպան Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ներկայի և գալիքի միջև․ Արմեն Սարգսյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Ոչ մի բանի չեմ պատասխանում. Սամվել Ալեքսանյան Իրանի նախագահը հայտարարել է՝ «Հզբոլլահի» շարժման առաջնորդին սպանելու հրամանը տրվել է ԱՄՆ-ից «Ամեն ինչի մասին խոսում են»․ Սամվել Կարապետյանը՝ իշխանության կողմից ՀԷՑ–ը խլելու խոսակցությունների մասին․ News.am Իրանի գերագույն առաջնորդն ուղերձ է հղել «Հըզբոլլահի» ղեկավար Հասսան Նասրալլահի uպանությունից հետո 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Ընդդիմություն եմ, չէ՞, եկել եմ. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում. փայտագործության դասասենյակը վերածվել է մոխրակույտի Մայր Տաճարում հոգևոր դասը սկսեց Սուրբ մյուռոնի օրհնության արարողությունը Վեհափառ-Փաշինյան հանդիպում նախատեսվո՞ւմ է (տեսանյութ) Մասնկացո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին«Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան «Ուղեղլվա»․ Կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրինե Աճեմյանը, Ալբերտ Սաֆարյանը, Էմմա Սապունջյանն ու այլ հայտնի դերասաններ՝ «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում Բժիշկը խորհուրդ է տվել մրսածության ժամանակ հրաժարվել որոշ մթերքներից Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճելՔիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ «Չեմ համակերպվում, որ էլ ամառ չէ». Էվա Խաչատրյան «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ «Կկորցնենք վերահսկողությունը». Ուկրաինայի ԶՈւ սպան կոչ է արել Ռուսաստանին հանձնել կարևոր քաղաքըԴեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու հարցում ջանքերի համարԱտելի ղեկավարները վաղ թե ուշ շատ անփառունակ են հեռանում․ Անժելա Էլիբեգովա Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքըԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 28-ին Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր Տիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով Ալեն Սիմոնյանը ևս կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում
Ամենադիտված