Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
ԻրանԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, «Հեզոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանության մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Նշվում է, որ նրա պաշտպանության համար անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել։
Ինչպես հայտնել ենք, Իսրայելն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել է, որ «Հեզոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան նախօրեին Բեյրութին ավիահարվածի արդյունքում՝ սպանվել է: