ԳԱԱ-ն այլևս չի ունենալու գիտական կազմակերպություններ, դրանք փոխանցվելու են ԿԳՄՍՆ-ին. գիտնական Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարը հրաժարական է տվել «Խնդրում եմ՝ ըտենց հարց մի տվեք ինձ, ես եկեղեցի կառուցողի մայր եմ». Ռոզա Ծառուկյան (տեսանյութ) Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան (տեսանյութ) Ուկրաինայում հակամարտությունների տարածման վտանգը մեծանում է. Չինաստանի արտգործնախարար Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ են արձակել Փրկարարները հայտնաբերել են Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորված քաղաքացուն Գազ չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել է Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը Այգավան գյուղում՝ այգում՝ ընկույզի ծառի մոտ, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի Անհեթեթություն է, թե իշխանությանը քննադատող ընդդիմադիրները չեն հրավիրվել տաճարի վերաօծմանը. Շարմազանով 

Արմեն Աշոտյանի գործում ինչին կպնում ենք՝ փլվում է․ փաստաբան

Սպորտ

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստում հանրային մեղադրողները շարունակեցին հրապարակել մեղադրանքը, ինչի առնչությամբ պաշտպան Մարգար Սողոմոնյանը, թեև այս փուլում չցանկացավ դետալներին անդրադառնալ, արձանագրեց, որ այս մեղադրանքն աբսուրդ է, այն որևէ իրավական և փաստական հիմք չունի։

«Որքան ընթանում է այս դատավարությունը, այնքան շատ ենք համոզվում, որ այս գործում ինչին կպնում ենք՝ փլվում է։ Որևէ կերպ այս մեղադրանքն օրինական համարվել չի կարող։ Օբյեկտիվ իրականությունում փաստեր կան, որոնք չեն եղել, բայց արձանագրված է մեղադրանքում, ձևակերպումներ կան, որոնցով առհասարակ որևէ հիմնավորում ենք փորձում գտնել, բայց չենք գտնում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Աշոտյանը չի ընդունում մեղադրանքը, անհամաձայնությունն ակնհայտ է և հետագա փուլերում հիմնավորումները կներկայացվեն, որ այս մեղադրանքներն անհիմն են։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ արձանագրեց, որ Աշոտյանին երեք մեղադրանք է ներկայացվել, որոնցից որևէ մեկը հիմնավոր չէ։

Դատական նիստում հայտարարությամբ հանդես եկավ նաև Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ բազմիցս նշվել է, որ քաղաքացի Կարեն Հակոբյանի գաղտնալսումները և արտաքին-ներքին դիտումները հիմք են հանդիսանում իրեն մեկ տարի տևող ազատազրկման, այսպես ասած, հիմնավորում տալու համար։ Աշոտյանը հայտնեց, որ Կարեն Հակոբյանին արտաքին և ներքին դիտում են արել երկու ամսով՝ երեք անգամ, ըստ այդմ, միջնորդել էին, որ ամբողջ նյութերը տրամադրվեն իրենց, քանի որ դրանից՝ կոնտեքստից կտրված նյութերը դրվել են կալանքի հիմքում, մինչդեռ, դրանցում կարող էին լինել նյութեր, որոնք կարող են խոսել հակառակի մասին։ Դատարանը որոշումը բավարարել էր՝ նշելով, որ պետք է տրամադրվի բոլոր նյութերը։

«Դուք որոշման մեջ չեք ասել 6 ամիս, ասել եք՝ ամբողջական։ Եթե սկավառակի վրա մեկ ամիս է, ապա հինգ ամիսն ու՞ր է, ինչու՞ չեն տվել, ինչ է այդ նյութերում, որ չեն տվել»,- ասաց Աշոտյանը։

Դատարանը որոշեց Աշոտյանին տրամադրել այն արտաքին և ներքին դիտման նյութերը, որոնց հիման վրա Աշոտյանն առ այս պահը կալանքի տակ է գտնվում։ Դատական նիստը հետաձգվեց։ Դատական հաջորդ նիստին կհարցաքննվեն վկաները։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԳԱԱ-ն այլևս չի ունենալու գիտական կազմակերպություններ, դրանք փոխանցվելու են ԿԳՄՍՆ-ին. գիտնական Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարը հրաժարական է տվել «Խնդրում եմ՝ ըտենց հարց մի տվեք ինձ, ես եկեղեցի կառուցողի մայր եմ». Ռոզա Ծառուկյան (տեսանյութ)Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան (տեսանյութ) Ուկրաինայում հակամարտությունների տարածման վտանգը մեծանում է. Չինաստանի արտգործնախարար Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ են արձակելՓրկարարները հայտնաբերել են Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորված քաղաքացուն Գազ չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել է Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը Այգավան գյուղում՝ այգում՝ ընկույզի ծառի մոտ, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի Անհեթեթություն է, թե իշխանությանը քննադատող ընդդիմադիրները չեն հրավիրվել տաճարի վերաօծմանը. Շարմազանով Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՊալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Բայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել Գյումրիում բացվեց Մարտիրոս Սարյանի ջրաներկ գործերի բացառիկ ցուցահանդեսը Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախագահի հետ հանդիպումից Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Այն առումով, որ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, հակասությունը չի վերացել. Ռուբինյան (տեսանյութ) Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպանությունը Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով և կասկածի տակ դնելով ՀՀ ինքնիշխանությունը․ Հունաստանում ՀՀ դեսպան Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ներկայի և գալիքի միջև․ Արմեն Սարգսյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Ոչ մի բանի չեմ պատասխանում. Սամվել Ալեքսանյան Իրանի նախագահը հայտարարել է՝ «Հզբոլլահի» շարժման առաջնորդին սպանելու հրամանը տրվել է ԱՄՆ-ից «Ամեն ինչի մասին խոսում են»․ Սամվել Կարապետյանը՝ իշխանության կողմից ՀԷՑ–ը խլելու խոսակցությունների մասին․ News.am Իրանի գերագույն առաջնորդն ուղերձ է հղել «Հըզբոլլահի» ղեկավար Հասսան Նասրալլահի uպանությունից հետո 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Ընդդիմություն եմ, չէ՞, եկել եմ. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում. փայտագործության դասասենյակը վերածվել է մոխրակույտի Մայր Տաճարում հոգևոր դասը սկսեց Սուրբ մյուռոնի օրհնության արարողությունը Վեհափառ-Փաշինյան հանդիպում նախատեսվո՞ւմ է (տեսանյութ) Մասնկացո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին«Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան «Ուղեղլվա»․ Կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրինե Աճեմյանը, Ալբերտ Սաֆարյանը, Էմմա Սապունջյանն ու այլ հայտնի դերասաններ՝ «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում Բժիշկը խորհուրդ է տվել մրսածության ժամանակ հրաժարվել որոշ մթերքներից Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճելՔիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ «Չեմ համակերպվում, որ էլ ամառ չէ». Էվա Խաչատրյան «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ «Կկորցնենք վերահսկողությունը». Ուկրաինայի ԶՈւ սպան կոչ է արել Ռուսաստանին հանձնել կարևոր քաղաքըԴեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու հարցում ջանքերի համարԱտելի ղեկավարները վաղ թե ուշ շատ անփառունակ են հեռանում․ Անժելա Էլիբեգովա
Ամենադիտված