«Խնդրում եմ՝ ըտենց հարց մի տվեք ինձ, ես եկեղեցի կառուցողի մայր եմ». Ռոզա Ծառուկյան (տեսանյութ) Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան (տեսանյութ) Ուկրաինայում հակամարտությունների տարածման վտանգը մեծանում է. Չինաստանի արտգործնախարար Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ են արձակել Փրկարարները հայտնաբերել են Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորված քաղաքացուն Գազ չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել է Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը Այգավան գյուղում՝ այգում՝ ընկույզի ծառի մոտ, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի Անհեթեթություն է, թե իշխանությանը քննադատող ընդդիմադիրները չեն հրավիրվել տաճարի վերաօծմանը. Շարմազանով Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց 

Օրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի գործը դատախազն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան

Բլոգոսֆերա

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերի գույքի՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզի վատնում. դատախազը գործն ուղարկել է դատարան:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին:

2004 թվականի հունիսի 25-ին Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ մսուր-մանկապարտեզը չի հանդիսացել համայնքի սեփականություն, հետևապես համայնքն այն օտարելու որևէ իրավասություն չի ունեցել:

Չնայած օրենքով նախատեսված արգելքին՝ 2004 թվականի սեպտեմբերի 17-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար Ա.Գ.-ն համայնքի ավագանու անդամներին է ներկայացրել Բաբաջանյան փողոցի թիվ 304 մանկապարտեզն ուղղակի վաճառքով «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելու առաջարկը:

Ավագանու անդամները, օժանդակելով համայնքի ղեկավարին, նույն օրը համապատասխան որոշմամբ հաստատել են Բաբաջանյան փողոցի մսուր մանկապարտեզի ուղղակի վաճառքը՝ «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

 2004 թվականի հոկտեմբերի 29-ին Թաղապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Ա.Գ.-ի և «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ա.Խ.-ի, կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր. մսուր-մանկապարտեզը շուկայականից էական ցածր արժեքով՝ 30 մլն դրամով, վաճառվել է «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Մինչդեռ, գույքի իրական արժեքը տվյալ ժամանակահատվածում եղել է 295 մլն դրամ:

Այնուհետև, համայնքի ղեկավար Ա.Գ.-ի՝ 2004 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանով Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի թիվ 304 մսուր-մանկապարտեզը լուծարվել է:

Դատախազը Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ի նկատմամբ 2024 թվականի հունիսի 10-ին հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը), իսկ «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Խ.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանդակելը):

Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանու անդամներ Վ.Ս.-ի, Գ.Կ.-ի, Վ.Վ.-ի, Ա.Ֆ.-ի, Է.Ս.-ի, Ժ.Ե.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները դադարեցվել են ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Դատախազը 2024 թվականի հունիսի 14-ին հաստատել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ի և «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Միաժամանակ, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել գույքային հայց՝ մեղադրյալներին վերագրվող արարքների հետևանքով պետությանը պատճառված 295 մլն դրամ գույքային վնասը հատուցելու պահանջով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Խնդրում եմ՝ ըտենց հարց մի տվեք ինձ, ես եկեղեցի կառուցողի մայր եմ». Ռոզա Ծառուկյան (տեսանյութ)Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան (տեսանյութ) Ուկրաինայում հակամարտությունների տարածման վտանգը մեծանում է. Չինաստանի արտգործնախարար Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ են արձակելՓրկարարները հայտնաբերել են Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորված քաղաքացուն Գազ չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել է Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը Այգավան գյուղում՝ այգում՝ ընկույզի ծառի մոտ, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի Անհեթեթություն է, թե իշխանությանը քննադատող ընդդիմադիրները չեն հրավիրվել տաճարի վերաօծմանը. Շարմազանով Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՊալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Բայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել Գյումրիում բացվեց Մարտիրոս Սարյանի ջրաներկ գործերի բացառիկ ցուցահանդեսը Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախագահի հետ հանդիպումից Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Այն առումով, որ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, հակասությունը չի վերացել. Ռուբինյան (տեսանյութ) Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպանությունը Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով և կասկածի տակ դնելով ՀՀ ինքնիշխանությունը․ Հունաստանում ՀՀ դեսպան Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ներկայի և գալիքի միջև․ Արմեն Սարգսյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Ոչ մի բանի չեմ պատասխանում. Սամվել Ալեքսանյան Իրանի նախագահը հայտարարել է՝ «Հզբոլլահի» շարժման առաջնորդին սպանելու հրամանը տրվել է ԱՄՆ-ից «Ամեն ինչի մասին խոսում են»․ Սամվել Կարապետյանը՝ իշխանության կողմից ՀԷՑ–ը խլելու խոսակցությունների մասին․ News.am Իրանի գերագույն առաջնորդն ուղերձ է հղել «Հըզբոլլահի» ղեկավար Հասսան Նասրալլահի uպանությունից հետո 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Ընդդիմություն եմ, չէ՞, եկել եմ. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում. փայտագործության դասասենյակը վերածվել է մոխրակույտի Մայր Տաճարում հոգևոր դասը սկսեց Սուրբ մյուռոնի օրհնության արարողությունը Վեհափառ-Փաշինյան հանդիպում նախատեսվո՞ւմ է (տեսանյութ) Մասնկացո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին«Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան «Ուղեղլվա»․ Կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրինե Աճեմյանը, Ալբերտ Սաֆարյանը, Էմմա Սապունջյանն ու այլ հայտնի դերասաններ՝ «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում Բժիշկը խորհուրդ է տվել մրսածության ժամանակ հրաժարվել որոշ մթերքներից Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճելՔիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ «Չեմ համակերպվում, որ էլ ամառ չէ». Էվա Խաչատրյան «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ «Կկորցնենք վերահսկողությունը». Ուկրաինայի ԶՈւ սպան կոչ է արել Ռուսաստանին հանձնել կարևոր քաղաքըԴեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու հարցում ջանքերի համարԱտելի ղեկավարները վաղ թե ուշ շատ անփառունակ են հեռանում․ Անժելա Էլիբեգովա Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Ամենադիտված