Կիրանցեցիները պատրաստ էին տալ իրենց վարելահողերը, որպեսզի Ադրբեջանի սահմանապահը գոնե 500 մետր հեռու լինի Կիրանցի դպրոցից. Կիրանցի բնակիչ
ՔաղաքականԿիրանցեցիները պատրաստ էին մեր պետությանը տալ միլիոնավոր դոլարների օգուտ, ինչպե՞ս ասեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը:
«Երբ նոր էր սկսել սահմանազատման գործընթացը կիրանցեցիները առաջարկում էին կատարել տարածքների համարժեք փոխանակում:
Տալ Ադրբեջանին կանաչով նշված տարածքը, փոխարենը Հայաստանին պահել գյուղին ավելի մոտ, կարմիր շրջանով նշված հատվածը:
Կիրանցեցիները պատրաստ էին տալ իրենց վարելահողերը, որպեսզի Ադրբեջանի սահմանապահը գոնե 500 մետր հեռու լինի Կիրանցի դպրոցից, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը մնա ճանապարհ եւ կամուրջ:
Մեր բոլոր առաջարկները չընդունվեցին, ի դեպ այս առաջարկները նաեւ շատ շահեկան էին Ադրբեջանի, Խերիմիլի գյուղի բնակչի համար:
Իսկ այսօր մեր պետությունն ծախսում է միլիոնավոր դոլարներ, (լավագույն դեպքում ձեր տված հարկերից, վատագույն դեպքում արտաքին պարտք ավելացնելու հաշվին) նոր ճանապարհներ եւ կամուրջ կառուցելու համար»: