Մանչեսթեր Սիթիի՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները Հայտնել են երեք ամսում իդեալական կազմվածքի հասնելու միջոցը Դենիս Մացուևը՝ սրտի թրթիռով վերադառնում է Երևան՝ նվաճելու երաժշտասերների սրտերը Ռուսական տարածաշրջանում հրթիռային վտանգ է հայտարարվել 1 օր ջուր չի լինելու ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Թուրքիայի միջոցառմանը. POLITICO Աջակցում ենք ՀՀ-ին և Ադրբեջանին՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու իրենց ձգտումներում. Տոկաև Էս մի կես ժամ ա ձեր պարտադրած թելսելով չեմ կարողանում մետրոյի ուղետոմս գնել, բա ո՞նց ա լինելու․ Ամալյա Առաքելյան Վրաստանում բերման են ենթարկել լիբերալ-ֆաշիստական գործակալական ամբողջ ցանցը․ Նարեկ Մալյան Եղիշե Կիրակոսյանը նեղացել է. ցանկանում է լքել երկիրը Պատվիրակվել ենք համամարդկային, հոգևոր արժեքներ փոխանցել․ «Շողակաթ»-ը՝ ԱԺ-ում հնչած գնահատականներին Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ազատ է արձակվել ՔԿՀ-ից 

«Իմ հիշողության մեջ այսքան մեծ թվով տուժողներ լուսաձայնային նռնակներից մինչեւ այս պահը մենք չենք ունեցել». Նինա Կարապետյանց

Քաղաքական

Ըստ Նինա Կարապետյանցի՝ եթե միջազգային դերակատարները իսկապես պատրաստ են աջակցել ՀՀ-ին, ՀՀ ժողովրդին, պետությանը՝ դառնալ ժողովրդավար, կայացած, ինստիտուցիոնալ պետություն, պետք է արձագանքեն՝ անկախ նրանից, թե ով ում նկատմամբ, ինչ վերաբերմունք ունի, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե օրվա իշխանությանը, ցույցերի կազմակերպիչներին կամ իրենց նախընտրած ուղիներին, այլ խոսքը վերաբերում է ՀՀ-ին ու հայաստանցիներին։

«Իմ հիշողության մեջ այսքան մեծ թվով տուժողներ լուսաձայնային նռնակներից մինչեւ այս պահը մենք չենք ունեցել։ Իմ հիշողության մեջ սա ամենամեծ թիվն է տուժողների»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառմանը՝ այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը։ Մեր այն փաստմանը՝ շարժման առաջնորդները հայտարարում են, որ ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ ոստիկանության եւ գործող իշխանությունների վրա, մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ եւ պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ, Նինա Կարապետյանցն այսպես արձագանքեց. «Սա ստանդարտ իրավիճակ է։

Պետք է հասկանալ, որ վերջին 30 տարիների ընթացքում բոլոր ցուցարարները մեղադրում են օրվա իշխանություններին, բոլոր ժամանակների իշխանությունները մեղադրել են ցուցարարներին։ Մենք հազարավոր, հարյուրավոր դեպքեր ենք տեսել նմանատիպ ցույցերի, մեծ բախումների հետ կապված, բայց նաեւ պետք է հասկանալ, որ որեւէ իշխանություն մինչեւ այս պահն առանձնապես իրեն չի հռչակել՝ որպես ժողովրդավարության բաստիոն։ Այն, ինչ տեղի ունեցավ, դա ցավալիորեն կանխատեսելի էր, որ պետք է լինի ոստիկանության ուժի գործադրում. դրա մասին էին խոսում մի քանի իրադարձություններ։ Առաջինը՝ դեռ 2019-ին փակված գործերը, որոնք հարուցվել էին Սերժ Սարգսյանի ժամանակ՝ Էլեկտրիկ Երեւան, Սարի թաղ, լրագրողների նկատմամբ բռնություն։ Այդ գործերը Սերժ Սարգսյանի ժամանակ չէին փակվել, չէին կարճվել, որովհետեւ նա եւ իր թիմը հասկանում էր, որ այդ գործերը հենց այդպես փակել չի կարելի. դա ինչ-որ հետեւանք պիտի ունենա։

Արհեստականորեն ձգձգում էին։ Սակայն Նիկոլ Փաշինյանի ժամանակ այդ գործերը փակվեցին։ Փակվեցին դեռեւս 2019-ին։ Դրան հաջորդեց բոլորովին վերջերս Լեւոն Երանոսյանի վերաբերյալ բացարձակ նույնանման իրավիճակ, որը մենք ունեցանք օրեր առաջ։ 2018-ին տեղի ունեցած գործընթացը, որի վերաբերյալ դատախազությունը քրեական գործ էր հարուցել, համարել էր, որ բավարար են հիմքերը դատարան ուղարկելու համար, մեղքը ապացուցված էր համարել եւ ապացույցները բավարար էր համարել, եւ տարիներ շարունակ այդ գործը քննվեց դատարանում, բայց մի քանի օր առաջ այդ գործը բարեհաջող կարողացան փակել՝ օգտագործելով օրենքի հնարավորությունները՝ մի մասը վաղեմության ժամկետով, մի մասն էլ համաներումով։

Այնքան ձգձգեցին, մինչեւ վաղեմության ժամկետով մի հոդվածով չեղարկեցին, մյուսով արդեն ընկնում էր համաներման օրենքի տակ։ Դա հաջորդ ցուցիչն էր, որ լինելու են բախումներ եւ վերջապես բախումներին նախորդող օրերին գործող իշխանության՝ տարբեր ռանգի չինովնիկներ անընդհատ խոսում էին բախումների մասին, եւ բախումներից ժամեր առաջ վարչապետը հանրային թիվ մեկ ամբիոնից հայտարարեց, որ ոստիկանությունը կատարում է իր գործողությունները, պատմեց՝ ինչպես է ինքը ներել այն ոստիկաններին, որոնք այդ թվում նաեւ իր նկատմամբ են բռնություն կիրառել ու ասաց, որ ոստիկանության պատասխանատվության հարց չի բարձրացվելու։

Ակնհայտ էր, որ իշխանությունները հրահանգ են տալու տանել բախումների եւ օգտագործել ուժ, շատ կոշտ գնալ բախումների։ Բոլոր ժամանակների իշխանությունները, ոստիկանությունը շատ լավ տեղեկացված են, թե ինչպես է կարելի պրովոկատորների միջոցով այդ ամենը կազմակերպել։ Ամեն դեպքում այդ ուժը կիրառվելու էր, քանի որ ամեն ինչ խոսում էր դրա մասին»։ Իսկ թե արդյոք կա՞ր անհրաժեշտություն այդ ուժը կիրառելու եւ արդյոք դա իրավաչա՞փ էր, իրավապաշտպանն ասաց. «Իմ տեսած տեսանյութերով՝ հրապարակային եւ ոչ հրապարակային տեսանյութեր, որ նայել եմ, ամբողջ գնահատականը, դեռ պատկեր չունեմ։ Չեմ գտնում, որ այս պահի դրությամբ իմ ունեցած տեղեկություններով՝ անհրաժեշտություն է եղել լուսաձայնային նռնակներ օգտագործելու։

Այն պատրվակը՝ իբր շշեր են նետվել ոստիկանության նկատմամբ, չի կարող հիմք հանդիսանալ լուսաձայնային նռնակներ օգտագործելու համար։ Այսինքն՝ այդ աստիճանի լարվածություն եւ այդ տեսակ հետեւանքների համար մի քանի շիշ նետելը բավարար հիմնավորում չէր կարող համարվել։ Այն տեսանյութերը, կադրերը, որ տարածվում են, որ մարդիկ, ցուցարարները շշեր ու քարեր են շպրտում, դրանք եղել են արդեն կրակոցից հետո, եւ դա գուցե արձագանքն էր ցուցարարների՝ տեղի ունեցածի նկատմամբ։ Պետք է շատ հստակ, ազնիվ լինել, որ այդ նույն տեսանյութերում նաեւ ոստիկանների կողմից են շշեր եւ քարեր նետվում ցուցարարների ուղղությամբ։ Դա այնքան ակնհայտ է։ Եթե ուժ գործադրել- չգործադրելու անհրաժեշտությունը դեռ կասկածի տակ է՝ կարիք կար, թե՝ ոչ, ապա այն մեթոդը, որով օգտագործել են լուսաձայնային նռնակները, դա արդեն իսկ ես հենց հիմա կարող եմ որպես հանցագործություն գնահատել։

Դա ունի հատուկ կարգ կիրառելու եւ այդ կարգն ամբողջությամբ խախտվել է՝ սկսած նրանից, որ բարձրախոսով բավարար բարձր պիտի հայտարարվեր, որ օգտագործվելու են հատուկ միջոցներ, վերջացրած, թե ինչպես են մարդկանց ուղղությամբ, խիտ բազմության ուղղությամբ կրակել այդ նռնակները։ Դրա հետեւանքները մեծ թվով վնասվածք ստացած տուժողներն են»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մանչեսթեր Սիթիի՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներըՀայտնել են երեք ամսում իդեալական կազմվածքի հասնելու միջոցըԷրդողան․ Ամբողջովին դադարեցրինք առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ Պրեմիերա. Լիլի Մորտո-«Девочка гроза» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ Դենիս Մացուևը՝ սրտի թրթիռով վերադառնում է Երևան՝ նվաճելու երաժշտասերների սրտերըՀակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ Ռուսական տարածաշրջանում հրթիռային վտանգ է հայտարարվելՆախարարի ընտանիքի ռեստորանում հայտնաբերվել է 100 մլն դրամի ստվերային շրջանառություն Լեռնային գոտիներում ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի Հայաստանը դարձել է Վրաստանի էլեկտրաէներգիայի արտահանման երկրորդ շուկան 1 օր ջուր չի լինելուԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Թուրքիայի միջոցառմանը. POLITICOՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշում կընդունի ԼՂ-ի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի առարկությունների մասին Թբիլիսիում ավարտվել է ընդդիմության բողոքի ակցիան Աջակցում ենք ՀՀ-ին և Ադրբեջանին՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու իրենց ձգտումներում. ՏոկաևԲռնապետական իշխանությունները մեծ եռանդով շարունակում են մեր կրթական համակարգի կուսակցականացում. Մհեր Մելքոնյան Էս մի կես ժամ ա ձեր պարտադրած թելսելով չեմ կարողանում մետրոյի ուղետոմս գնել, բա ո՞նց ա լինելու․ Ամալյա Առաքելյան Վրաստանում բերման են ենթարկել լիբերալ-ֆաշիստական գործակալական ամբողջ ցանցը․ Նարեկ ՄալյանԵղիշե Կիրակոսյանը նեղացել է. ցանկանում է լքել երկիրը Վրաստանի վարքագիծը սպասելի էր. Նիկոլից վրացիներն ինչո՞ւ պետք է ինչ-որ բան չուզեն... Գագիկ ՀամբարյանՊատվիրակվել ենք համամարդկային, հոգևոր արժեքներ փոխանցել․ «Շողակաթ»-ը՝ ԱԺ-ում հնչած գնահատականներինՈստիկանապետի նկարները կրկին հայտնվել են Երևանի փողոցներում (լուսանկարներ) Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ազատ է արձակվել ՔԿՀ-իցՌԴ-ի և Ադրբեջանի վարչապետները տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ նախագծեր են քննարկելՓաշինյանին նրբորեն տեղեկացնում են , որ իր որպես վարչապետ կարգվելու գինը դեռ փակված չէ. քաղաքագետԱԳ նախարարը մեկնարկ է տվել Հայոց Ցեղասպանության ուրացման գործընթացին. ՔոչարյանՎերապատրաստումներ` ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար. ԿԳՄՍՆ Լավ նպատակ էր․ «Զովք»–ի փոխտնօրենը՝ Աննա Հակոբյանի թանկարժեք ընթրիքին մասնակցելու մասինՍարուշենի հերոսը. Հուշամրցաշար` 44-օրյա պատերազմում անմահացած Հայկազ Մկրտչյանի հիշատակին (տեսանյութ)Ի՞նչ պիտի անենք, այսօր էլ ձյուն է գալիս ու բնակիչներից շատերի կարտոֆիլի բերքը մնացել է հողի տակ. ԽաչատրյանԻսպանիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել արտակարգ իրավիճակ հայտարարել վատ եղանակի պատճառովԲանկերը պարտավոր են փոխանակել թղթադրամներն ու մետաղադրամները. ԿԲՍևան համայնքի պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի ՀանրապետությունՄոլդովան բարձր է գնահատում ՀՀ-ի հետ բարեկամությունը․ Սանդուն շնորհակալություն է հայտնել ՓաշինյանինԱննա Հակոբյանի հետ ընթրել է նաև Ամուլսարի հանքի տնօրենըՓեզեշքիանը մեկնում է Բաքու«ս…ր եղի ստեղից»․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում լրագրող Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ. Ոստիկանություն Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած մեդալներով հայրենիք կվերադառնաա վաղը Բայդենը շնորհավորել է ՍանդուինՎրաստանի խորհրդարանի անվտանգությունն ուժեղացվել է՝ սպասվող հանրահավաքի ֆոնին Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար»-«Օրենբուրգ» խաղի լավագույն ֆուտբոլիստԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամԹբիլիսիում երթ է ընթանում «Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք»․ Սունդուկյանի անվան թատրոնԱրմեն Ղազարյանը մասնակցել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստինՄեղրաշենում 30-ամյա երիտասարդ է մահացել․ վիճաբանություն է եղել 29-ամյա համագյուղացու հետԲանկային քարտերով նույնպես հնարավոր է լինելու վճարումներ իրականացնել․ խոսել եմ ԿԲ նախագահի հետ (տեսանյութ)Ես ներողություն եմ խնդրում երևանցիներից այս դժվարությունների համար․ Ավինյան (տեսանյութ)
Ամենադիտված