Վրաստանի խորհրդարանի անվտանգությունն ուժեղացվել է՝ սպասվող հանրահավաքի ֆոնին
Վրաստանի ՆԳՆ-ն ուժեղացրել է խորհրդարանի շենքի անվտանգությունը՝ կապված ընդդիմության առաջիկա հանրահավաքի հետ։
Հաղորդվում է, որ ավտոբուսներով և այլ տրանսպորտային միջոցներով խորհրդարանի շենքի բակ են բերվել բազմաթիվ ոստիկաններ։ Բացի այդ, լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրել են լքել խորհրդարանի շենքը։
Նշենք, որ այսօր ժամը 19:00-ին նախատեսվում է ընդդիմության հանրահավաքը խորհրդարանի շենքի դիմաց։ Ընդդիմության ներկայացուցիչները բողոքելու են հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։