Աջակցում ենք ՀՀ-ին և Ադրբեջանին՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու իրենց ձգտումներում. Տոկաև
ՔաղաքականՀարթակ տրամադրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների անցկացման համար՝ մենք ամեն կերպ աջակցում ենք երկու երկրների ձգտումներին՝ նոր էջ բացելու երկկողմ հարաբերություններում: Նման հայտարարություն է արել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ֆրանսիական Le Figaro թերթում իր հեղինակային հոդվածում:
«Անհրաժեշտ է, որ այնպիսի միջին տերությունները, ինչպիսին Ղազախստանն է, օգտագործեն իրենց հնարավորությունները բազմակողմ երկխոսության առաջմղման և գլոբալ ու տարածաշրջանային կայունության ապահովման համար։ Ղազախստանը, որը հետևողականորեն իրականացնում է պրոակտիվ, պրագմատիկ և հավասարակշռված արտաքին քաղաքական կուրս, մտադիր է հետագայում ևս ակտիվորեն աջակցել այդ գործընթացին՝ ամրապնդելով համագործակցությունը բոլոր պետությունների հետ», - նշել է Տոկաևը։