Ի՞նչ պիտի անենք, այսօր էլ ձյուն է գալիս ու բնակիչներից շատերի կարտոֆիլի բերքը մնացել է հողի տակ. Խաչատրյան
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Վարդենիս Խոշորացված համայնքի գյուղերում այս տարի ձմեռը բավական շուտ եկավ։ Բնակիչներից շատերը չեն հասցրել կարտոֆիլը եւ այլ մշակաբույսերի բերքը հավաքել։
«Ի՞նչ կարող ենք անել, այսօր ևս ձյուն է գալիս, պետք է սպասենք գուցե դադարի, բնակիչների մի մասի բերքն այդպես էլ չհավաքվեց»,- «Փաստինֆո»-ին ասաց Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը։
Նշենք, որ առաջին ձյան մասին Խաչատրյանն ահազանգել էր դեռեւս հոկտեմբերի 21-ին՝ նշելով, որ կարտոֆիլը մնացել է ձյան տակ։ Ավելի ուշ նա լավատեսություն էր հայտնել, թե կկարողանան հավաքել, քանի որ ձյունը հալվել ու ցեխի էր վերածվել։ Սակայի հիմա արդեն անհանգստացած են, քանզի ձմռան շունչը Վարդենիսում ավելի շատ է զգացվում։