Հայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական տարածքի պահպանումը. Գալուզին
ՀասարակությունՀայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ արևմտյան օրինաչափությունների անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,- ասել է Գալուզինը։
«Մեր կողմից մենք բազմիցս տարբեր մակարդակներով հստակ հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ քննարկելու Երևանին հուզող հարցերը», - հավելել է Գալուզինը: