Պատահական չէ, որ ադրբեջանական մամուլը, Հայաստանի իշխանությունն ու իր մամուլը հիստերիա են բարձրացրել Նախաքննական մարմինը դեռ չի պարզել, թե ինչպես է 10-ամյա աղջիկը դպրոցում գանգուղեղի կոտրվածք ստացել, ինչը հանգեցրել է մահվան. Դպրոցում ասել են, թե չկան տեսագրություններ․ Փաստինֆո «Սուրբ Հովհաննես»-ի մոտ քաղաքացին ընկել է․ փրկարարները նրան մոտեցրել են շտապօգնության մեքենային Լիլիթ Գալստյանը ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցության՝ սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Փաշինյանը Դանիայի վարչապետի հետ հանդիպմանը անընդունելի է համարել վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը Աննա Հակոբյանը հիմա էլ տղամարդ գործարարներին է իր հետ ընթրիքի հրավիրում. այս անգամ ևս մասնակցությունը 1 մլն դրամ կարժենա․ Փաստինֆո Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սատարում է կոնգրեսական հայամետ թեկնածուներին Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի մի շարք բնակավայրեր Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը գերազանց է գնահատել Երևանում անցկացված ԱՊՀ խորհրդի նիստը Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Ձեր քաղաքական թիմերից ավել կարևորեք պետությունը. Ալեն Ղևոնդյան Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել 

Սա դեռ ծաղիկն է. գործադուլներ կլինեն բոլոր դատարաններում. երբ Կարեն Անդրեասյանի ու ԲԴԽ անդամների աշխատավարձը բարձրացնելու փող կա, մյուսների համար՝ չկա

Արտակարգ Պատահար

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են անում, և պատճառը վերջիններիս ստացած աղետալի ցածր աշխատավարձն է՝ անմարդկային ծանրաբեռնվածության պայմաններում:

Ավելի ուշ ՀՀ Դատական դեպարտամենտը պաշտոնապես ընդունեց դատարանի աշխատակիցների կողմից գործադուլի իրականացման փաստը:

«Վարչական դատարանի աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլը կապված է աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ:

Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։

Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում»,- մասնավորապես գրված էր Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

Այն, որ այս օրը գալու էր, 168.am-ը զգուշացրել էր դեռևս ամիսներ առաջ, երբ հայտնաբերել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) 4 լրիվ նոր ավտոմեքենա էր ձեռք բերել ավտոսրահից:

Մեկ ամիս անց ԲԴԽ-ն ընդունեց նոր ավտոմեքենաների ձեռքբերման փաստը:

«Տեղեկացնում ենք, որ դատարանների բնականոն գործունեության ապահովման պահանջից ելնելով, որոնց թվում են, օրինակ՝ գաղտնի փաստաթղթաշրջանառության կազմակերպումը, պահեստից ապրանքների տեղափոխումը, ներպետական  գործուղումների՝ այդ թվում արտագնա նիստերին դատավորների մասնակցության ապահովումը, Դատական դեպարտամենտը 34 միլիոն դրամ արժողությամբ թվով 4 մեքենաների գնում է կատարել, որոնք տրամադրվելու են Սյունիքի մարզի, Հակակոռուպցիոն, Վերաքննիչ հակակոռուպցիոն և Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական մասնագիտացման դատարաններին»,- ասել էր ԲԴԽ-ն՝ ըստ էության ակնարկելով, որ նոփ-նոր, սալոնից գնված մեքենաները, որոնց համար վճարվել էր 34 միլիոն ՀՀ դրամ, թուղթ տանել-բերելու համար են:

Հենց այդ ժամանակ էլ մենք տեղեկացրել էինք դատական կազմի ամենախոցելի ու ամենածանր աշխատանք կատարող խավի՝ դատավորների օգնականների, նիստերի քարտուղարների, գործավարների ֆինանսական խնդիրների մասին, որոնց առանց այդ էլ ցածր աշխատավարձն են իջեցրել՝ նվազեցնելով նրանց ամենամսյա հավելավճարի չափը:

Բայց այս մասին ԲԴԽ-ն որևէ անգամ չբարձրաձայնեց, չփորձեց որևէ կերպ առարկայական լուծում տալ այն մարդկանց խնդիրներին, ովքեր աշխատում են օրը գրեթե 10-12 ժամ՝ ստանալով 80-90.000 դրամ աշխատավարձ:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ովքեր օրնիբուն երկարաշունչ հաղորդագրություններ են տարածում դատական համակարգի «բարեփոխումների» մասին, վստահաբար այդ գումարով չեն կարող ո՛չ ապրել, ո՛չ համատեղ հանգստի մեկնել եվրոպաներ, և ո՛չ էլ պայմանական Հունաստանում տուն գնել ու վերանորոգել:

Այս մարդիկ յուրաքանչյուր առիթով կամ անառիթ «բարեփոխումների» մասին խոսելիս մոռացել են, որ չի կարող լինել որևէ բարեփոխում, եթե համակարգում մի ստվար զանգված աշխատում է ողորմելի աշխատավարձով, ու մի օր մարդկանց համբերության բաժակը լցվելու էր ու պայթեր:

Ի դեպ, ամիսներ առաջ՝ այդ հրապարակումը կատարելիս, մենք գրել էինք, որ նույն ԲԴԽ-ն ու Դատական դեպարտամենտը «լացում» են, թե Ֆինանսների նախարարությունը փող չի տալիս: Այսինքն՝ կարելի է այս անձանց աշխատեցնել զօրուգիշեր ու փողը չտալ, բայց թուղթ տանել-բերելու համար սալոնից նոր մեքենաներ գնել:

Այսօր տարածած հաղորդագրության մեջ Դատական դեպարտամենտը հարցն իր վրայից գցել ու շատ թափանցիկ ակնարկել էր, որ ըստ էության ինչ թուղթ պետք է, իրենք ներկայացրել են, Նիկոլ Փաշինյանի «մարդակենտրոն» «փառապանծ» կառավարությունը փողը չի տալիս:

Վարչական դատարանի աշխատակիցների գործադուլը միայն ծաղիկն է. գործադուլների շղթան շարունակական է լինելու ու տարածվելու է ՀՀ բոլոր դատարաններով: Այ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու արդարադատության համակարգի պատասխանատուները կտեսնեն՝ որն է իրական կոլապսը:

Ի դեպ, Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ դառնալուն պես ամեն ինչ արեց՝ բարձրացնելու համար իր և ԲԴԽ անդամների աշխատավարձերը: Կարեն Անդրեասյանը հիմա ԲԴԽ շենքն է վերանորոգում, դատարանների շենքեր է վերանորոգում, մեքենաներ է գնում, անդադար գործուղման է մեկնում, Դիլիջանում փարթիներ է կազմակերպում՝ անունը քննարկումներ դնելով, 9 միլիոն դրամով ոչինչ չասող ֆիլմ է նկարում, որ գովի իրեն անվերապահ ենթարկվող դատավորներին, որ հետո պարզվի՝ մեկի վճիռը դատախազությունը բողոքարկել է, մյուսի գործն էլ նորից պիտի քննվի, ու այդ ամենի համար լավ էլ փող կար, բայց տաժանակիր աշխատանք կատարող դատական կազմերի համար փող չկար:

Մարդկանց հայտնի կենդանու տեղը դնել պետք չէ. այդ մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են: Հենց դրանով էլ պայմանավորված է նրանց այսօրվա գործադուլը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրենյանց. Փաշինյանը հույսը դրել է իր աղիներում գտնվող որոշ ուժերի վրա, որոնք հիմա ստորագրահավաքով են զբաղվում Հոլիվուդյան սկանդալ՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ ու ներկայությամբ Պատահական չէ, որ ադրբեջանական մամուլը, Հայաստանի իշխանությունն ու իր մամուլը հիստերիա են բարձրացրել Մեր քաղաքի պատմության մեջ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ Դիլիջան համայնքի ղեկավար Նախաքննական մարմինը դեռ չի պարզել, թե ինչպես է 10-ամյա աղջիկը դպրոցում գանգուղեղի կոտրվածք ստացել, ինչը հանգեցրել է մահվան. Դպրոցում ասել են, թե չկան տեսագրություններ․ Փաստինֆո49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան «Սուրբ Հովհաննես»-ի մոտ քաղաքացին ընկել է․ փրկարարները նրան մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային ՆԳՆ-ում ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կոշի եկեղեցի կտարվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի վարչապետը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի վերաբերյալ Լիլիթ Գալստյանը ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցության՝ սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Փաշինյանը Դանիայի վարչապետի հետ հանդիպմանը անընդունելի է համարել վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունըՕպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ մեղադրանքների ու աշխատավարձի մասին Աննա Հակոբյանը հիմա էլ տղամարդ գործարարներին է իր հետ ընթրիքի հրավիրում. այս անգամ ևս մասնակցությունը 1 մլն դրամ կարժենա․ ՓաստինֆոԻնչքա՞ն ժամանակ կարելի է «Բժշկական» երշիկը պահել սառնարանում. Բացատրում է մասնագետը Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սատարում է կոնգրեսական հայամետ թեկնածուներին Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի մի շարք բնակավայրեր Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ Երևան-Արմավիր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ջրատարում Նա անմոռանալի հետք թողեց ռուսական անիմացիայի պատմության մեջ. մահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը Խոշոր ավտովթար Ամիրյան-Սարյան խաչմերուկում ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել հութիների 15 թիրախներին՝ երկրի մի շարք շրջաններումԲաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը գերազանց է գնահատել Երևանում անցկացված ԱՊՀ խորհրդի նիստը Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի միջուկային փորձարկումներին. ՌԴ ԱԳՆԼիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակելՁեր քաղաքական թիմերից ավել կարևորեք պետությունը. Ալեն ՂևոնդյանՀայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվելԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջըԻրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է ՍիրիաՆոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել` թափել աղբը (տեսանյութ)Նորից անկում տարադրամի շուկայում․ մանրամասներԱստղագուշակ՝ հոկտեմբերի 5-ի համար"Знаю". Ռազմիկ Ամյանի նոր երգի պրեմիերանԵթե Իսրայելը «սխալ գործի», կհարվածենք էներգետիկ ոլորտին. Իրանը սպառնում էՄինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելուՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերՕրվա խորհուրդ. հոկտեմբերի 5 Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվԲոլորիս քաղաքացիական պարտքն է վաղը՝ հոկտեմբերի 6-ին, մասնակցել Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքին. ԱնանյանԶորք չեմ կանչելու, որ մտնեմ Վանաձորի քաղաքապետարան. «Հրապարակ»ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է․ բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ»«Հրապարակ». «Հ1»-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում«Հրապարակ». Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանից «դաբրո» է ուզել՝ նախարարի թեկնածուի նշանակման հարցում«Հրապարակ». Ով է կտրել 45 բարդիներըԲժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձից
Ամենադիտված