Ձեր քաղաքական թիմերից ավել կարևորեք պետությունը. Ալեն Ղևոնդյան
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Զբաղվածության պատճառով չէի դիտել Միքայել Սրբազանի հարզացրույցը:
Մի քանի դրվագային դիտարկումներից զատ, կիսում եմ իր հնչեցրած մոտեցումները:
- Ձեր քաղաքական թիմերից ավել կարևորեք պետությունը. էստեղ հիմնական հարցադրումը այլ է՝ դուք առաջին հերթին հայ եք, ՀՀ քաղաքացի, թե կուսակցական, կամ քաղ. ինչ-որ թիմական:
- «ծառայելը, ծառա լինելը չէ», սա, իհարկե, դժվար հասկանան օտարների հարճերը:
Շատերիդ համար Աճապահյանին լսելը դժվար է, քանզի ճիշտ ու ճշմարիտ խոսքը միշտ էլ բարդ է լսել:
Ի դեպ, իր խոսքին ես շատ վաղուց եմ հետևում, երևի մեկ տասնամյակ, ինքն ինձ համար նոր, կամ թրենդային չէ»: