Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձից
ՀասարակությունԴիետոլոգ, էնդոկրինոլոգ Նատալյա Լազուրենկոն պատմել է, որ որոշ մարդիկ պետք է հրաժարվեն սպիտակ բրնձից: Pravda.ru պարբերականին տրված մեկնաբանության մեջ բժիշկը բացատրել է, թե ով պետք է բացառի այս մթերքը սննդակարգից։
Էնդոկրինոլոգի խոսքով՝ սպիտակ հղկված կլոր բրինձը խորհուրդ չի տրվում ուտել ածխաջրային նյութափոխանակության խանգարումներով, շաքարային դիաբետով, ճարպակալմամբ տառապող մարդկանց: Լազուրենկոն բացատրել է, որ նման բրինձը կտրուկ բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը կարող է նյութափոխանակության գործընթացի խախտում առաջացնել։
Բժիշկը կոչ է արել նման այդ հիվանդություններով տառապող մարդկանց սպիտակ բրնձի փոխարեն, որը շատ է եփված, ուտել շագանակագույն կամ սև բրինձ, որն ավելի շատ մանրաթել է պարունակում: ։
Աղբյուր` Փաստինֆո