Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա
ԱշխարհԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիա՝ Դամասկոս։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանի ԱԳՆ նոր պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայը։
«Արտաքին գործերի նախարար պարոն Արաղչիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս։
Նախարարը կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում զարգացումները»,- գրել է Բաղայը։