Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի մի շարք բնակավայրեր
ՔաղաքականՌուսաստանի զինված ուժերը (ՌԴ ԶՈՒ) վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) գտնվող Ժելենոե բնակավայրը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական Telegram ալիքում: Նշվում է, որ բնակավայրն ազատագրվել է զորքերի "Հարավային" խմբավորման ստորաբաժանումների կողմից: ՌԴ ԶՈՒ-ն ջախջախել է Ուկրաինայի զինուժի վեց բրիգադների կազմավորմներին` Ռեզնիկովկայի, Զվանովկայի, Բելայա Գորայի և Մաքսիմիլյանովկայի շրջաններում:
Բացի այդ, հետ են մղվել ուկրաինակամ զինուժի մոտոհրաձգային և ռազմաօդային բրիգադների գրոհային խմբերը, ինչպես նաև տարածքային պաշտպանության բրիգադի երեք հակագրոհներ ։ Հոկտեմբերի 4-ին հաղորդվել էր, որ ռուսական զորքերը մեկ շաբաթվա ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Ուգլեդար քաղաքը և ևս հինգ բնակավայր հատուկ ռազմական գործողության գոտում:
ՊՆ-ն նաև հստակեցրել է, որ մեկ շաբաթվա ընթացքում մարտական գործողությունների բոլոր ուղղություններում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 16 հազար մարդ: