Շախմատի համաշխարհային ֆեդերացիան շնորհավորել է Լևոն Արոնյանի ծննդյան տարեդարձը Իսրայելը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող մզկիթին և դպրոցին․ առնվազն 24 մարդ է զոհվել Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին (տեսանյութ) Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄ Տարածքների շուրջ «առևտուր» չի լինելու. Զելենսկի Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը «Երևան-Էջմիածին-Երևան, 50 կիլոմետր»․ Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել (տեսանյութ) Լաս Վեգասում վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է բռնկվել (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան 

Պարեկների օրինական պահանջին չենթարկված ու փախուստի դիմած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացու կողմից խուլիգանություն կատարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ինչպես նաև գույք վնասելու դեպքերի մի շարք հանգամանքներ։ 

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում ծառայություն իրականացնելիս, նկատել են կողային ապակիները մգեցված վիճակում «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենա և բարձրախոսով հրահանգել են վարորդին՝ կանգնեցնել այն: Վերջինս ճանապարհը շարունակել է մինչև Թամանցիների փողոց և այնտեղ կայանել: Երբ պարեկային ծառայողը փորձել է մոտենալ նշված ավտոմեքենային, վարորդը, կտրուկ վարելով այն, դիմել փախուստի: Պարեկային ծառայողները ռադիոկապի միջոցով հավելյալ կարգախումբ են խնդրել և շարունակել հետապնդել փախուստի դիմած վարորդին:

Վերջինս, չենթարկվելով պարեկային ծառայողների օրինական պահանջներին, ճանապարհային երթևեկության կանոնների ակնհայտ կոպիտ խախտումներով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խախտելով մարդկանց անդորրը, հիշյալ ավտոմեքենան վարել է Արտաշատի խճուղու ուղղությամբ, որից հետո փոխել է երթևեկության ուղղությունը դեպի Արին Բերդի փողոցի կողմ՝ խաթարելով բնականոն երթևեկությունը, ստեղծելով վթարային իրավիճակներ, երթևեկության մասնակիցների, ինչպես նաև անցորդների մոտ ստեղծելով վախի և տագնապի զգացում: 

Այդ ընթացքում պարեկային ծառայողների կանչով օգնության հասած կարգախմբերը իրենց ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են հիշյալ ավտոմեքենային, սակայն վարորդը, անտեսելով ավտոմեքենան կայանելու և ավտոմեքենայից դուրս գալու վերաբերյալ ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, շարունակել է իր հանցավոր վարքագիծը։

Արին Բերդի փողոցով ընթանալիս, հիշյալ մեքենայի վարորդը, փախուստի երթուղիներ ստեղծելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց օրինական գործունեությունը խոչընդոտելու նպատակով, իր վարած ավտոմեքենայով հարվածել է պարեկային ավտոմեքենային և դիմել փախուստի: Այդ ընթացքում պարեկային ծառայողներից մեկն իրեն ամրակցված ծառայողական ատրճանակից կրակոց է արձակել փախուստի դիմող ավտոմեքենայի առջևի ձախ անվադողին, սակայն վարորդը դարձյալ շարունակել է անկանոն վարել ավտոմեքենան: Վերջինս Երևան քաղաքի Մանթաշյան փողոցում ավտոմեքենայով հարվածել է երթևեկության մեջ գտնվող «Օպել» մակնիշի ավտոմեքենային, որից հետո չկարողանալով շարունակել երթևեկությունը՝ պարեկային ծառայողների կողմից ձերբակալվել է։ Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի բնակիչ է՝ 23 տարեկան։ 

«Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վերը նշված գործողությունների արդյունքում երկու պարեկ ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ պարեկային ծառայության «Շկոդա» և վերոնշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 264-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: 

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 23-ամյա երիտասարդի նկատմամբ կաանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանք և գրավ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան շնորհավորել է Լևոն Արոնյանի ծննդյան տարեդարձը Իսրայելը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող մզկիթին և դպրոցին․ առնվազն 24 մարդ է զոհվել Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին (տեսանյութ)Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄՏարածքների շուրջ «առևտուր» չի լինելու. ԶելենսկիԵրևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարԵրևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը«Երևան-Էջմիածին-Երևան, 50 կիլոմետր»․ Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել (տեսանյութ)Լաս Վեգասում վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է բռնկվել (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Աստղագուշակ՝ հոկտեմբերի 6-ի համար Օրվա խորհուրդ. հոկտեմբերի 6 Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Թուրքիայում զինված կինը ներխուժել է ծննդատուն եւ պատանդ վերցրել աշխատակիցներինԳազ չի լինիՄադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերըՃապոնիայում ստեղծվել է «Ռուբիկ»-ի ամենափոքր խորանարդը Հրաժարվել են գնել Ալլա Պուգաչովայի ամառանոցը «անճաշակ վերանորոգման» պատճառովՆիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանՋուր չի լինելու․ հասցեներ Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշումՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվելԻսրայելը պարտավոր է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք․ ՆեթանյահուՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. Վարուժան Գեղամյան Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին ՏոնոյանՄոսկվա կինոթատրոնի մոտ վարդագույն շոուն հակասական է ընկալվել հանրության կողմիցԵս չէի մասնակցի, կողքն էլ չէի կանգնի. քաղաքացիները՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքի մասինՀարությունյանի վերջին վայրկյաններին խփած գոլը չփրկեց Կրասնոդար 2-ին պարտությունիցՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են ՄատենադարանՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ըստ մասնակիցների, որոնցից մեկը նախկին քննիչ է, հնչել են կրակոցներ «Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի». Սիրուշո Անին հրաժարվեց նկարահանվել իմ նոր ֆիլմում` կտրուկ. Մհեր ՄկրտչյանԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն Բեքարյան Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՖրանկոֆոնիայի գագաթաժողովում բանաձեւ են ընդունել. համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացինՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութՖրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին. ՄակրոնՓաշինյանի համար «Քաղաքացու օրը» տոնը նվիրված է Ազգային ինքնության պահպանմանըԼևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանանԿառավարությունը նպատակ ունի հասնել երկրում տնտեսական համաչափ զարգացմանը․ ՊապոյանԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը (տեսանյութ)Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելունԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են հոկտեմբերի 7-ին Արեւմուտքում հնարավոր անկարգությունների մասին.Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացելՆերդրումների թեման՝ ԴիջիԹեքի առանցքում․ Ամերիաբանկը էքսպոյի ֆինթեք գործընկերն է ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչներիՀայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ
Ամենադիտված