ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների
Հասարակություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։ Տոնի շրջանակում ամփոփվել են նաև «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի արդյունքները, որի հաղթողները ևս պարգևատրվել են։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանում, որտեղ մեկնարկել է նաև «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, հանրակրթության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)