Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքով
ՀայաստանՀոլիվուդյան դերասան Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված արտաքինով։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
43-ամյա Ռայան Գոսլինգը ներկա է գտնվել «Կասկադյորներ» ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել Տեխասում SXSW փառատոնի շրջանակներում։ Երկրպագուների ուշադրությունը գրավել է նրա դեմքը։ Համացանցի որոշ օգտատերեր կարծում են, որ դերասանը ֆիլերներ է օգտագործել։
«Երբ նա ժպտում է, նրա այտերը կասկածելիորեն մեծ են թվում», «Նա պետք է շտկի դա շուտ», «Ռայան Գոսլինգ, խնդրում եմ, դադարեցրե՛ք ֆիլերների օգտագործումը», - գրել են երկրպագուները X-ում (նախկինում՝ Twitter):
Որոշներն էլ աջակցել են դերասանին՝ ենթադրելով, որ դա կարող է վատ ֆոտոշոփ լինել։