Գազայի հատվածում զոհվածների գրեթե 70 %-ը կանայք և երեխաներ են․ ՄԱԿ-ի զեկույց
ԱշխարհՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը հայտնել է, որ Գազայի հատվածում զոհվածների գրեթե 70 տոկոսը կանայք և երեխաներ են։ Զեկույցում նշվում է, որ ամենաերիտասարդ զոհը մեկ օրական տղա երեխա է, իսկ ամենատարեցը՝ 97-ամյա կին։
Ըստ զեկույցի՝ ընդհանուր զոհերի մեջ երեխաները կազմում են 44 տոկոսը, որոնցից ամենամեծ տարիքային խումբը 5-ից 9 տարեկան երեխաներն են։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 43,508-ի, իսկ վիրավորների թիվը՝ 102,684-ի։