Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ) 44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո 

Մենք կանգնած ենք նոր «նոյեմբերի 9-ի» առաջ․ Անդրանիկ Թևանյան

Բլոգոսֆերա

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախյան 1-ին պատերազմի հաղթանակը մսխվեց։ Այն դարձավ ոմանց հարստացման, կարիերային աճի, անձնական անկման, կործանման, դեֆորմացման աղբյուրը։ Մենք հաղթեցինք պատերազմում ու տանուլ տվեցին խաղաղությունը։
Ի զարմանս աշխարհի՝ մեր հաղթանակը, մեծ հաշվով, որբ մնաց։ Այն սեփականաշնորհեցին քչերը։ Մյուսները նույնիսկ ատեցին այդ հաղթանակը՝ այն համարելով իրենց վատ կյանքի պատճառը։ Մեր հանրային օրգանիզմն այդպիսով վտանգավորության աստիճանի ախտահարվեց։
Մեր հաղթանակը չգնահատվեց, Արցախի դերակատարումը Հայաստանի անվտանգային համակարգում չհասկացվեց, դրսից ու ներսից մոդայիկ դարձրեցին Արցախը հանձնելու գաղափարները, թե բա՝ հենց հանձնենք, լավ ենք ապրելու։ Այդ իսկ պատճառով Նիկոլները եկան իշխանության։ Ստացանք պատերազմ, պարտություն։
«Հաղթելու ենք» և «Շուշիի համար մարտերը շարունակվում են» խաբեության ներքո 2020-ի նոյեմբերի 9-ին տարածվեց եռակողմ հայտարարություն, որը, մեղմ ասած, մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց որը հնարավորություն էր տալիս հայկական պահել Արցախը, տքնաջան աշխատել՝ սպասելով հարմար ժամանակների։ Սակայն ավա՜ղ․․․
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ընդունվեց անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համառ ջանքերով՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ու հատկապես նրա դրսի տերերի։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթից դժգոհ էին Արևմուտքը, Թուրքիան, քանզի ռուս խաղաղապահներ էին հայտնվել Արցախում։ Դա էր պատճառը, որ ամեն ինչ արվեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ձեռքերով ռուս խաղաղապահները դուրս մղվեն Արցախից։ Իսկ թե ինչ կլիներ արցախցիների հետ, նրանց քիչ էր հետաքրքրում․ Մակրոնին, Միշելին ու Բայդենին այլ հարցեր էին հուզում։ Ինչպես որ Ուկրաինայում են նրանք կռիվ տվել Ռուսաստանի դեմ ուկրաինացիների կյանքի գնով, այնպես էլ Արցախում կռիվ տվեցին ռուսների դեմ արցախցիների հայրենազրկման գնով։
2022թ․ հոկտեմբերի 6-ին Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դրանից առաջ նա կեղծ քարոզ էր առաջ տարնում, թե, իբր, դա արվում է, որպեսզի «Զանգեզուրի միջանցքը» չտրվի և ապահովվի Հայաստանի 29.800-ը (հիմա այն դարձել է 29.743, չհաշված ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի օկուպացված հատվածը)։ Հայաստանի ընդդիմադիր դաշտի մեծ մասում այդ քարոզչական հարձակումից կոմպլեքսավորվում էին։ Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, սեփական շահերից ելնելով, հրաժարվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումից ու ամբողջությամբ նետվել է Թուրքիայի գիրկը՝ այդ ամենը ներկայացնելով որպես ինքնիշխանության համար պայքար։ Ադրբեջանը սպասում է հարմար պահի, որպեսզի 9-րդ կետի չկատարման պատրվակով հարձակվի Հայաստանի վրա։
Ի դեպ, Հանրային հեռուստաընկերության եթերում 9-րդ կետի մասով հավատաքննություն են իրականացնում ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։ Վերջիններս վախվորած փախնում են հարցից կամ տալիս են անհասկանալի ռազմատենչ պատասխաններ, ինչը նպաստում է Նիկոլի՝ պատերազմաբեր ու կորստաբեր քաղաքականության առաջ մղմանը։
Հիմա մենք կերազենք 2020-ի նոյեմբերի 9–ի ստատուս քվոյի մասին։ Բայց այն օրերին Հայաստանում չկար այդ գիտակցությունը։ Հայաստանի քաղաքական դաշտը 2 բան պետք է աներ՝ 1․ հեռացներ Նիկոլ Փաշինյանին՝ իրական խաղաղության բանաձև առաջարկելով հայ ժողովրդին, 2. նոյեմբերի 9-ի փաստաթղթից առավելագույնը քաղեր՝ կողմ լինելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը և Ռուսաստանի դերակատմարմանն այդ հարցում։ Դա տեղի չունեցավ, ինչը Նիկոլին հնարավորություն տվեց կեղծավոր ձևով ներկայանալ որպես խաղաղության աղավնի, ու մենք կորցրեցինք Արցախը։ Կորստի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց այլ մեղավորներ էլ կան։
Հիմա Հայաստանը կանգնած է նոր «նոյեմբերի 9»-ի առաջ։ Մեզ սպառնում է Արցախի ճակատագիրը։
Ամբողջ աշխարհը կողմ է, որպեսզի Հայաստանի կոմունիկացիաները բացվեն, մասնավորապես՝ Սյունիքի հատվածում։ Եթե այդպես է, ապա այդ կոմունիկացիան բացվելու է։ Հարցն այն է, թե ինչպես այն կբացվի և ինչ կլինի դրանից հետո Հայաստանի հետ։ Ադրբեջանը նախապատրաստվում է այդ կոմունիակցիաների բացմանը՝ բանակցություններով կամ պատերազմով։ Նիկոլն ամեն ինչ անում է, որ կրկնվի 2020-ը, որ հետո ասի, թե բա՝ եթե կոմունիկացիաները բացեի, ապա ինձ կասեին «Նիկոլ, դավաճան», դրա համար էլ չբացեցի ու պատերազմ ստացանք։
Արևմուտքն ուզում է, որ, այսպես կոչված, միջին միջանցքը բացվի՝ Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու տրամաբանությամբ։ Այդ սցենարին կողմ է Թուրքիան, քանզի թիվ մեկ շահառուն ինքն է դառնալու։ Նիկոլն այդ ուղղությամբ է աշխատում․ ինքը դրսի ուժերի գործիքն է։
Եթե մենք ուզում ենք աշխարհի հզորների ոտքերի տակ չընկնել ու Սյունիքը չկորցնել, ապա պետք է կողմ լինենք կոմունիկացիաների բացմանը, մասնավորապես 2020-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշվածի կյանքի կոչմանը։ Միայն այդ դեպքում է հնարավոր մեր երկրի անկախության ու տարածքային ամբողջականության ապահովումը։
Նիկոլ Փաշինյանը քարոզչական ծուղակ է ստեղծել ու պետք չէ ընկնել այդ ծուղակի մեջ։ Ինքը ցույց է տալիս, թե, իբր, պայքարում է հանուն ինքնիշխանության ու չի ուզում, որպեսզի ռուսները վերահսկեն այն ճանապարհը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ, բայց նրա քայլերը բերում են այն բանին, որ այդ ճանապարհը վերահսկեն Թուրքիան կամ Արևմուտքը, ինչը գործնականում բերելու է Սյունիքի, ապա՝ Հայաստանի կորստին։
Գետնի վրա միայն Ռուսաստանը կարող է լինել հայ–ադրբեջանական հարաբերություններում գլխավոր միջնորդն ու պայմանավորվածությունների երաշխավորը։
Նիկոլ Փաշինյանը Պրահայում դավաճանաբար և դավադրաբար գրեթե ամբողջությամբ չեղարկեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանզի դա նրա անձնական շահերից ու դրսի տերերի նպատակներից էր բխում։ Գինը՝ 120 հազար բռնի տեղահանված արցախցիներն էին։ ՀՀ քաղաքացիներին մինչև այդ քարոզել էին, որ դա այն գինն է, որը պետք է վճարել 3 միլիոնի անվտանգության և 29.800-ի համար։ Հիմա Արցախը չկա, 120 հազարը էթնիկ զտման են ենթարկվել, Տավուշում «սահմանազատել» են գյուղերը, բայց խաղաղություն չկա։ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանից» է խոսում, Նիկոլը պատերազմով է վախեցնում ու ․․․ բերում է նոր կորուստներ, նոր պատերազմ։ Ու սա չի դադարելու, քանզի Նիկոլը Հայաստանի լուծարման մեխանիզմն է միացրել։
Պարզ է, որ լուծումը ներքաղաքական դաշտում է։ Անհրաժեշտ է իշխանափոխություն՝ իրական խաղաղության օրակարգով ու տարածաշրջանը պատերազմի թատերաբեմի չվերածելու հստակ ծրագրով։ Վրաստանի իշխանություններից սովորելու շատ բան կա։
Հայաստանը պետք է դառնա կոմունիկացիոն բաց երկիր՝ հյուսի-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով։ Դա՛ է իրական խաղաղության, անկախության, զարգացման գլխավոր երաշխիքներից մեկը։ Մենք հույսը մեզ վրա պետք է դնենք ու ամեն ինչ անենք, որպեսզի դաշնակիցներ ունենանք։
«Մայր Հայաստանը» քաղաքական դաշտի այն ուժն է, որը հստակ տեսակետ ունի մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Մենք համոզված ենք, որ Հայաստանը դուրս է գալու այս վիճակից ու ամեն ինչ անելու ենք դրա համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է
Ամենադիտված