Ռուսաստանը պատրաստ է լսել Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի առաջարկները
Ռուսական կողմը պատրաստ է լսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար, սակայն այս խնդրի պարզ լուծում չի կարող լինել: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք չափազանց զգույշ, պատասխանատու և ուշադիր ենք մոտենում այս հարցում երկրների կողմից առաջարկվող ցանկացած գաղափարի: Հասկանալի է, որ Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խնդիրների պարզ լուծում չի կարող լինել», - ասել է Ռյաբկովը։