Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
ՀասարակությունՃգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 9-ին, ժամը 14:24-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Նորավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել: