ԲՀԿ-ական քաղաքապետը կսատարի Սերժ Սարգսյանին
Քաղաքական
Այսօր Գյումրու քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
«Այդ ամենի շուրջ ավելի խորը, արգումենտար ավելի ուշ կխոսի պարոն Բալասանյանը»,-ասաց Զոհրապ Եգանյանը:
Հարցին թե ինչպիսի՞ն է ԲՀԿ-ի վերաբերմունքը այդ դիրքորոշման վերաբերյալ, վերջինիս նշեց, որ Բալասանյանը հայտարարել է դա որպես քաղաքապետ, իսկ Գագիկ Ծառուկյանը, երբ մեքենաներ էր նվիրաբերել Գյումրուն, այդ օրը հրապարակային կոչ էր արել բացառապես ապաքաղաքականացնել քաղաքապետարանի գործունեությունը: Այսինքն, կուսակցականությամբ և քաղաքականությամբ չառաջնորդվել, այլ՝ Գյումրու շահերով:
«Պարոն Բալասանյանի կողմից ավելի ուշ հայտարարություն կարվի»,- եզրափակեց մամուլի խոսնակը:
