Գիտնականներն առաջին անգամ եղանակի կանխատեսում են արել առեղծվածային միջաստղային օբյեկտի համար ԱՄՆ-ը դադարեցնում է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը Իրավիճակի սրման միտումներ են նկատվում Բալկաններում. քաղաքական վերլուծաբան Ադրբեջանի հիմնական նպատակն է մի հայցի չեղարկում, որը մեծ գլխացավանք է Ադրբեջանի համար. Օսկանյան Այդ պայմանագրում սպառնալիքով տեղ են գտել միայն Բաքվի պահանջները. Վահագն Մելիքյան (տեսանյութ) Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից․ թյուրքագետ Հայտնի են «Սլավյանսկի բազար 2025» մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անունները Մենք ոչ մեկից տարածքային պահանջ չունենք․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը․ Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր 

Վաստակաշատ բանասերը, արվեստաբանը, գրողը. Գառնիկ Ստեփանյան

Գիտություն և Մշակույթ

Անբասիր վարքի տեր, բացառիկ ազնիվ, աշխատասեր, բարի ու համեստ մարդ էր Գառնիկ Ստեփանյանը:

Հոբելյանները նշում էին իր գործընկերները: Մի կերպ համոզում էին, որ չհրաժարվի կոչումներիրց` արվեստագիտության դոկտոր, արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր եւ այլն: Մեծանուն հայագետ Հրաչյա Աճառյանի նվիրյալ աշակերտն էր, իսկ հետագայում` մտերիմ բարեկամը:

Աճառյան- գիտնականի աշխատաոճը, անմնացորդ նվիրումը գիտությանը, փաստերի կատարյալ ճշգրտությունն ու հավաստիությունն իր համար պարտադիր պայման էր: Աճառյանը ջերմ սիրով էր կապված Գառնիկ Ստեփանյան- ուսանողի հետ ու բազմիցս ասում էր, թե ինչքան է ափսոսում, որ վերջինս չնվիրվեց լեզվաբանությանը:

Ստեփանյանը հաճախ էր լինում Աճառյանի տանը: Նրա կյանքի հետ կապված բազմաթիվ հարցեր տալիս, պատասխանները գրի առնում:

Մի անգամ շատ դրվագներ պատմելուց հետո, կնոջը` տիկին Սոֆիկին ասել է.

- Գիտե՞ս ինչու եմ այսքան մանրամասն պատմում, որովհետեւ գիտեմ, որ Գառնիկն ուզում է իմ մասին գիրք գրել: Ես էլ եմ ուզում, որ իմ մասին ինքը գրի (Կարդացե՛ք նաև՝ «Ինձ նման ծերունիներին մեկ թագավորները, մեկ էլ գրաշարները կարող են իրենց «ոտը բերել». Հրաչյա Աճառյան»):

Գեղարվեստական արժեք ներկայացնող հուզիչ հուշեր գրեց Ստեփանյանը եւ հրատարակեց «Աճառյանի հետ» վերնագրով: Գրեց նաեւ ընդարձակ մի գիրք` Աճառյան-մարդուն եւ գիտնականին նվիրված: Այն անտիպ է եւ, հավանաբար, մոտ ապագայում լույս կտեսնի: Հայացք նետելով Գառնիկ Ստեփանյանի գիտական եւ աշխատանքային գործունեությանըՙ հիացմունք ու զարմանք ես ապրում... Ի՜նչ մեծ ու լայնածավալ ընդգրկում:

Գրականության եւ բանասիրության ասպարեզում նրա մենագրությունները` նվիրված Հակոբ Պարոնյանին, Արփիար Արփիարյանին, Մովսես Արազուն, տարբեր ծավալների ուսումնասիրությունները` նվիրված Խաչատուր Աբովյանին, Միքայել Նալբանդյանին, հայատառ թուրքերեն գրականությանը եւ շատ ուրիշներ մինչեւ օրս գրականության հարցերով զբաղվողների համար համարվում են ամենահավաստին ու ճշգրիտը: Խմբագրել է շատ գրքեր, որոնցից պետք է առանձնացնել Հակոբ Պարոնյանի «Երկերի» ակադեմիական տասնմեկ հատորները:

Արվեստագիտության ասպարեզում`  հինգ հատոր նվիրեց հայ թատրոնի պատմությանը (երեք ստվարածավալ հատոր Արեւմտահայ թատրոնին, մենագրություններ` ֆրանսահայ եւ ամերիկահայ թատրոնների մասին): Առաջին անգամ գիրք գրեց հանճարեղ դերասան Պետրոս Ադամյանի մասին: Շատերը չգիտեին նրան, կարդում էին գիրքը եւ հպարտությամբ լցվում, որ հայ ժողովուրդն այդպիսի խոշոր դերասան է տվել, որի տաղանդով հիացել են ոչ միայն հայերը, նաեւ թուրքերը, ռուսները եւ այլ ազգեր: Այն հայերեն երկու հրատարակություն ունեցավ, լույս տեսավ նաեւ ռուսերենով: Հետո ընդարձակեց եւ այսօր ավելի քան երեսուն մամուլանոց աշխատությունը Ստեփանյանի անտիպ գործերի մեջ է:

Գրքեր հրատարակեց առաջին հայ պրոֆեսիոնալ դերասանուհի Արուսյակ Փափազյանի, մեծանուն Սիրանույշի, դրամատուրգ Մկրտիչ Ջանանի, Վահրամ Փափազյանի մասին: Ուսումնասիրեց երգահան Տիգրան Չուխաջյանի ստեղծագործությունները, հայտնաբերեց նրա անծանոթ օպերան: Շատ հետաքրքրական փաստեր գտավ Կոմիտասի Կոստանդնուպոլսում ապրած տարիների մասին եւ հրատարակեց «Պատմա-բանասիրական» հանդեսում:

Գրող Գառնիկ Ստեփանյանը ստեղծեց Մեծ եղեռնի թեմայով առաջին գեղարվեստական գործը` «Մղձավանջային օրեր» իրապատում-վեպը, հորՙ դերձակ Խաչատուր Տեր- Ստեփանյանի կյանքի սարսափելի օրերի պատմությունը` Մեծ եղեռնի տարիներին: Որքան էլ տարօրինակ է, գիրքն ի զարմանս բոլորի, լույս տեսավ 1945 թվականին` ստալինյան բռնապետության տարիներին, երբ եղեռնի թեման արգելված էր: Գրքի հրատարակությունը հուզական մեծ ցնցում առաջ բերեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Թարգմանվեց ռուսերեն եւ տպվեց Մոսկվայում, նաեւ Բեյրութում: Գրքին ջերմորեն արձագանքեցին ու հիացական նամակներ գրեցին բոլոր նշանավոր մտավորականները:

Մանկական տարիների հիշողությունները Մեծ եղեռնի մասին քիչ էր պատմում, խնայում էր մեզ, հարազատներին: Բայց շատ էր պատմում որբանոցի կյանքից, մինչեւ որ գրեց «Որբաշխարհ» հրաշալի հուշապատումը: Այն լույս տեսավ «Մղձավանջային օրերի» հետ:

Թարգմանիչ Ստեփանյանը թուրքերենից հայերենի թարգմանեց «Ագապի» վեպը, որը ողջ Հայաստանը կարդում եւ լաց էր լինում հայ Ռոմեո եւ Ջուլետի ողբերգական ճակատագրի համար: Գիրքը Պոլսում լույս էր տեսել առանց հեղինակի անվան: Ճշտեց, որ հեղինակը հայտնի մտավորական, պատմագետ Հովսեփ Վարդանյանն էր: Երկրորդ հրատարակությունում նշված էր հեղինակի անունը:

Լրագրող Ստեփանյանը նոր էր ավարտել համալսարանը, որ աշխատանքի անցավ «Խորհրդային Հայաստան» օրաթերթում որպես սրբագրիչ, ոճաբան: Հասավ մինչեւ պատասխանատու քարտուղարի պաշտոնի: Ամեն շաբաթ թերթի էջերում անդրադառնում էր Հանրապետությունում կատարվող իրադարձություններին: Հայրենական մեծ պատերազմի տարիներին օրաթերթում առանձին հայրենասիրական էջեր էր նվիրում` զինվորների ոգին բարձրացնելու համար: Այդ տարիներին երկու գիրք տպագրեց հայ հերոսների` Սերգեյ Օհանյանի եւ Արամ Միրզոյանի մասին:

Էնցիկլոպեդիկ Ստեփանյանը քառասուն տարի նվիրեց հայ մշակույթի գործիչների կենսագրական բառարանը ստեղծելու գործին: Հոգեմաշ եւ ծանր աշխատանք էր թերթել ողջ հայ մամուլը, անհրաժեշտ գրականությունը, դիմել մշակույթի ժամանակակից գործիչներին...

Երեք հատոր լույս տեսավ, չորրորդը մնաց անտիպ: Ինքը դժգոհ էր լույս տեսած հատորներից: Հայպետհրատում շատ էին միջամտել տեքստին եւ կրճատումներ կատարել քաղաքական եւ այլ նկատառումներով: «Այդ խմբագիր կոչվածներին հասկացրեք, որ այս գրքի արժանիքն այդ այսպես կոչված ոչ հայտնի մարդկանց կենսագրություններն են, իսկ Աբովյանի եւ Թումանյանի կենսագրություններն ամեն տեղ կարող են գտնել» :

Ինչպես չորրորդ հատորի լույս ընծայումը, այնպես էլ լրացումներով նախորդ հատորների վերահրատարակությունը շատ հրատապ է, սակայն այն երկարատեւ աշխատանք է պահանջում:

Պատմագետ Գառնիկ Ստեփանյանը ստեղծեց իր համար թերեւս ամենաթանկ գիրքը: Այն հոգու պարտքն էր... Պատմական Հայաստանի ոչ մի այլ քաղաքում այնքան երկրաշարժ չի եղել, որքան Երզնկայում: Եղեռնի տարիներին էլ թերեւս ոչ մի քաղաք այդքան զոհ չտվեց, որքան Երզնկան:

Ստեփանյանը ծնվեց Երզնկայի մոտ գտնվող Մամախաթուն գյուղաքաղաքում, Երզնկայից եկած դերձակ Խաչատուրի եւ բարության ու ազնվության խորհրդանիշ Ոսկիի ընտանիքում: Եվ պապը` Մարտիրոսը եւ նրա հայրը` Տեր- Ստեփանը, բոլորը բնիկ երզնկացիներ են: Մահվանից մի քանի օր առաջ ավարտեց «Երզնկան» եւ վերջին տողերը սրանք էին. «Նվիրվածությամբ եւ եռանդով եմ ձեռնարկել այս գրքի ստեղծմանը եւ հասցրել վախճանին... Երեւակայությամբ շրջել եմ մեր հայրենիքի կախարդական լեռներում եւ ձորերում, պաղ աղբյուրների մոտ հանգստացել, ըմբոշխնել Եփրատի ափերում ընկած այգիների բույրը, վերապրել մեր մանկության օրերի անջնջելի տպավորությունները, ահասարսուռ դեպքերը :

Բազմահազար երզնկացիներ զոհ դառնալով Մեծ եղեռնինՙ այնպես էլ չունեցան իրենց գերեզմանը, շիրմաքարը: Մեր այս համեստ աշխատությունը թող լինի շիրմաքար-մատյան, որի յուրաքանչյուր թերթը պիտի պատմի ապագա սերունդներին հայկական հնօրյա քաղաքի անցյալի փառքի, կոտորածների, նաեւ հերոսական ոգորումների ու սխրանքների մասին» :

Այս «համեստ» աշխատությունը` իրականում Երզնկայի երեքհազարամյա լիակատար, գիտական պատմությունն է, գրված պատմագրի գրչով, նաեւ սիրով ու սրտով:

Աշխատանքային գործունեությունը սկսել է գրաշար: Հպարտ էր, որ գրաշար է եղել, պոլիգրաֆիստներին համարում էր գործընկեր: Նրանք իր տան մշտական հյուրերն էին ու մերձավոր բարեկամները:

Մինչեւ կյանքի վերջը նոր լույս տեսած գիրքը վերցնում էր ձեռքը եւ երկար շոյում էր: «Սա էլ է ծնունդ: Գրքի կյանքն անհամեմատ երկար է»:

Որբանոցում իր հայերենի ուսուցիչ, բանաստեղծ Լեւոն Էսաճանյանից այնքան լավ հայերեն էր սովորել, որ երբ տեղափոխվեց Կահիրե, անմիջապես որպես գրաշար աշխատանքի անցավ Սփյուռքում մեծ հեղինակություն վայելող «Արեւ» թերթի խմբագրությունում: Իրեն բախտավոր էր համարում, որ շարում էր Երվանդ Օտյանի եւ Վահան Թեքեյանի գործերը եւ աշխատանքի բերումով ամեն օր շփվում նրանց հետ: Ծնողներին գտնելուց եւ 1930 թ.Երեւան տեղափոխվելուց հետո սովորում էր Երեւանի պետական համալսարանում: Դասերից հետո վազում էր Առաջին տպարան: Այստեղ էլ շարում էր Եղիշե Չարենցի, Աճառյանի, Մանանդյանի, Մանուկ Աբեղյանի գրքերը: Բոլորի կողմից արժանանում շնորհակալական խոսքերի իր գրագիտության ու բարեխղճության համար:

Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանը» հնարավոր չէր շարել: Լինոտիպ եղանակով ձուլել տասնյակ լեզուների տառատեսակներ` անհնար էր: Վեց հատորները լույս տեսան ձեռագիր` ապակետիպ եղանակով: Յոթերորդ հատորը շարեց Ստեփանյանը եւ հատորի վերջում արժանացավ Աճառյանի գովեստի խոսքերին: Աճառյանը մի օր հարցնում է. «Կուզես ունենալ «Արմատական բառարանը» :

Պատասխանը պարզ էր: Աճառյանը Ստեփանյանին տանում է տպարան, ցույց տալիս գետնից մինչեւ առաստաղ հաստափոր էջեր: Դրանք պիտի ջոկջկեր, կազմեր մի օրինակ ու համեմատելով լույս տեսած գրքերի հետ` արտագրեր շարված էջերը:

Թեեւ համալսարանում եւ աշխատանքում ահավոր զվբաղված էր, կարողանում է ժամանակ գտնել ու կատարել այդ ծանր աշխատանքը: Իր մարգարտաշար ձեռագրով արտագրում է 680 պակաս էջերը: Եվ ունենում այդքան ցանկալի «Արմատական բառարանը»: Հետո աշխատեց «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, եղավ Ակադեմիայի «Տեղեկագիր» հանդեսի գլխավոր խմբագիրը, ԱՕԿՍ-ի «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրի տեղակալ: Խմբագիրը նշանավոր մտավորական Զավեն Բաշինջաղյանն էր: Ապա աշխատեց Ակադեմիայի Գրականության ինստիտուտում, Արվեստի ինստիտուտում եւ այլն: Բայց այն աշխատանքը, որ կատարեց Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանումՙ ուրիշ էր եւ անգնահատելի: 1954 թ. միավորվեցին գրականության եւ թատերական թանգարանները: Ստեփանյանը եղավ առաջին տնօրենը: Սփյուռքից կարողացավ Երեւան բերել Արշակ Չոպանյանի, Թորոս Ազատյանի եւ շատ ուրիշների ոչ միայն անձնական արխիվները, այլեւ անձնական իրերն ու գրադարանները: Կազմակերպեց մշտական ցուցահանդեսներ: Մոսկվայում կայացած ցուցահանդեսը համարվեց մշակութային խոշոր իրադարձություն` համամիութենական չափանիշներով: Շատ մտերիմ լինելով Վահրամ Փափազյանի հետՙ կարողացավ համոզել եւ Երեւան տեղապոխել նրա մեծարժեք արխիվը: 1959 թ. Վահրամ Փափազյանը հրատարակեց «Սրտիս պարտքը» գիրքը, որտեղ նաեւ Եղեռնի զոհերն էին: Առաջաբանը գրեց Գառնիկ Ստեփանյանը:

Եղեռնի թեման սրտամոտ էր ու մշտապես մորմոքում էր թե՛ Գառնիկ Ստեփանյանի եւ թե՛ Վահրամ Փափազյանի հոգիները: Ահա Փափազյանի ձոնը.

Սիրելի Գառնիկիս

Ափսոսանքի աղաղակ մըն է այս գիրքը,

Որի փողհարը դուն եղար,

Անմոռաց ցավի ուխտագնացություն մը,

Որի լուսարարը դուն եղար,

Անթաղ շիրիմների համար պատարագ մը,

Որի ժամկոչը դուն եղար,

Դառն արցունքների անձրեւ մը,

Որի ավազանը դուն եղար,

Քեզի ուրեմն այս գիրքը, սիրելի Գառնիկ,

Որովհետեւ ես զգացի... դուն տեսար:

Մեզ թվաց, թե Գառնիկ Ստեփանյանի որդիներին (Պերճ Ստեփանյան, Արմեն Տեր-Ստեփանյան), ովքեր ականատես են եղել նրա կյանքին ու գործին, կհաջողվի հնարավորինս ամբողջական ներկայացնել այն...

Սակայն համոզվեցինք, որ դա անհնար է: Սա պարզապես շատ ընդհանուր գծերով արված մի փորձ էՙ նրա ծննդյան 100-ամյակի առթիվ:

աղբյուրը`  «Ազգ» օրաթերթ 

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիտնականներն առաջին անգամ եղանակի կանխատեսում են արել առեղծվածային միջաստղային օբյեկտի համարԱՄՆ-ը դադարեցնում է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումըԻրավիճակի սրման միտումներ են նկատվում Բալկաններում. քաղաքական վերլուծաբան Ադրբեջանի հիմնական նպատակն է մի հայցի չեղարկում, որը մեծ գլխացավանք է Ադրբեջանի համար. Օսկանյան Այդ պայմանագրում սպառնալիքով տեղ են գտել միայն Բաքվի պահանջները. Վահագն Մելիքյան (տեսանյութ) Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից․ թյուրքագետ Հայտնի են «Սլավյանսկի բազար 2025» մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անունները Մենք ոչ մեկից տարածքային պահանջ չունենք․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը․ Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Գերմանիայում թույլ են տվել Կիևին զենք մատակարարել նույնիսկ հրադադարի դեպքում (տեսանյութ) Ձեզ խաղաղություն բերում են արդեն չորս տարի․ քաղաքագետ Սպիտակցի Հայկոն այսօր ԱՄՆ-ում համերգ է ունենալու. Երգչուհի Անահիտ Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Ծակքար գյուղում․ գազատար խողովակ է պայթելԱստված իրենց հետ, թող տարանջատվեն. Շարմազանովը՝ Ռոբերտ Քոչարյանի թիմին (տեսանյութ) Քանի դեպք է գրանցվել ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Բայդենի օրոք ամերիկացիները կռվում էին իրենց «Կիեւյան խամաճիկների ձեռքով»․ Ազարով (տեսանյութ) Բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս Ադրբեջանի խորհրդարանը բողոքի նոտա է հղել ԵԽ հայ գերիների մասին բանաձևի ընդունման կապակցությամբ Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներից 18-ը տնօրեն չունի. Ոսկան ՍարգսյանԽաղաղության համաձայնագիր թող շուտ կնքեին` Արցախը չտային. քաղաքացիները խաղաղության համաձայնագրի մասին (տեսանյութ) Մեծ մասը սպասում են ինչ-որ «փրկչի» գալստյան, այնինչ այդ փրկիչը յուրաքանչյուրի մեջ է. Հովհաննես Ավետիսյան Արևմուտքում ծաղրել են Ուկրաինայի «ցնորական ֆանտազիան» (տեսանյութ) Մարդկանց կարծիքով, Ադրբեջանի խոստումներին հավատալ պետք չէ. պատերազմը չի դադարել (տեսանյութ) Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է շուտափույթ կերպով ստորագրել ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Մեծ Բրիտանիան Ռուսաստանին որևէ պահանջ չի կարող ներկայացնել. ՊուշկովՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը հաստատված է (տեսանյութ) Պետական կառույցների անկարողություն (импотенция). Անուշ Պողոսյան Գյումրիում և Փարաքարում այսօրվանից մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը (տեսանյութ) Ուղիղ. Docando ֆեդերացիայի Ա կլասի վարկանիշային միջազգային մենամարտ Ուկրաինան չպետք է զայրացներ մեկին, ով իրենից շատ ավելի մեծ է․ ԹրամփՆարեկ Մկրտչյանը հարցազրույց է տվել ամերիկյան NewsMax TV հեռուստաընկերությանը Բրիտանիայում նշել են Ուկրաինայի ամենաթանկ սխալըՄիջազգային հանրության ողջույնները ոչ մի արժեք չունեն, իսկ ՀՀ վարչախմբի փորձերը դատապարտված են․ Իշխան Սաղաթելյան ԶԼՄ-ները բացահայտել են՝ ինչ է խնդրել Ուկրաինան Իտալիայից և ՖրանսիայիցՌուսաստանի դեսպանը գնահատել է ուկրաինական կարգավորմանը ԵՄ-ի մասնակցության հնարավորությունըՀնարավոր է` Վարդան Ղուկասյանին արտահանձնեն Հայաստան․ փաստաբան ԱՄՆ-ն կրճատում է «Ազատություն ռադիոկայանի» և «Ամերիկայի ձայնի» գործառույթները․ Սպիտակ տունՆոր ծրագիր՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Ուկրաինան չպետք է «կռվարար լիներ» մեկի հետ, ով իրենից շատ ավելի մեծ է. ԹրամփԱնհնազանդության ակցիայի համար կալանավորված պատանին արդարացվել է. Արամ Վարդևանյան Կեղտաջրերը ողողել են բնակելի շենքի բակը․ահազանգում են Միքայելյան փողոցի բնակիչները Բժիշկը պարզ վարժություն է անվանել պարանոցի լարվածությունը թուլացնելու համարՄենք պահանջում ենք Եվրամիություն առանց Ուկրաինայի․ Օրբան (տեսանյութ) Մեծ Բրիտանիան՝ ռուսական հրթիռային հարձակման ամենամեծ վտանգի տակ. Լոնդոնն անհանգստացած էԱյս համաձայնությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը նպաստում են Կովկասի կայունությանն ու բարգվաճմանը
Ամենադիտված