Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան ԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին 

Նոր ծրագիր՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

Իրավունք

Մարտի 13-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մասնակցել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի Համակարգող խորհրդի առաջին համատեղ հանդիպմանը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Հանդիպմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ներկայացուցիչներ Ներքին գործերի նախարարությունից, շահագրգիռ այլ գերատեսչություններից և ԵԽ փորձագետներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը, Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը, ծրագրի գործողություններին, արդյունավետ իրականացումն ապահովող կարգավորումներին վերաբերող և մի շարք այլ թեմաներ։

Արմեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և ներպետական մարմիններին` ներդրած ջանքերի և համագործակցության ակտիվացման համար: «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը ՆԳՆ առաջնահերթություններից է և, չնայած անելիքներին, պետք է արձանագրեմ, որ այս ոլորտում ունենք տեսանելի առաջընթաց, ինչը փաստում են նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրությունները և զեկույցները», – ընդգծել է ՆԳ նախարարի տեղակալը։

Արմեն Մկրտչյանը կարևորել է Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված նվազագույն չափանիշների ապահովման նպատակով իրականացվող այն աշխատանքները, որոնց արդյունքում պետությունը պետք է ապահովի ազատությունից զրկված անձանց հնարավոր խոշտանգման պատշաճ փաստագրումը և արդյունավետ քննությունը։

Նրա խոսքով՝ ՆԳ նախարարությունը ձեռք է բերել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված մեքենաներ՝ ձերբակալվածներին տեղափոխելու համար, այդ թվում՝ հատուկ կարիքներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար։

ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը հետևողական է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների իրականացման, ինչպես նաև Ոստիկանության գործողություններն առավել իրավաչափ, թափանցիկ և վերահսկելի կազմակերպելու ուղղությամբ։

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև ոլորտին առնչվող այլ հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված