Բրիտանիայում նշել են Ուկրաինայի ամենաթանկ սխալը
Աշխարհ
Ուկրաինայի Զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ Ուկրաինայի ղեկավարության ամենաթանկ սխալն է։ Այս մասին գրում է The Telegraph-ը:
«Կուրսկի վրա հարձակումը Ուկրաինայի ամենաթանկ սխալն էր», - ասվում է հրապարակման մեջ:
Հեղինակների խոսքով՝ Կիևի հաղթանակի վերաբերյալ Արևմուտքի երկրների հույսերը նկատելիորեն նվազել են 2023 թվականին՝ ուկրաինական զորքերի անհաջող հակահարձակումից հետո։
Բացի այդ, Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ի նահանջը Մոսկվայի հետ խաղաղ բանակցություններն էլ ավելի հավանական է դարձնում։
