Քո առողջությունը այլասերվածների համար բացարձակ նշանակություն չունի․ Արթուր Գևորգյանը՝ Իսրայել Հակոբկոխյանին
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իսրայել Հակոբկոխյան, մեր լեգենդար Իսո, ավագ ընկեր... Լիովին Կիսելով վրդովմունքդ, կարծիքդ ու անհանգստությունդ տեղի ունեցող երեւույթների վերաբերյալ, այնուամենայնիվ կոչ եմ անում դադարեցնել հացադուլը մի պարզ հիմնավորմամբ... Ում եւ ինչի դեմ պայքարի ես դուրս եկել, նմանների ուզածն էլ հենց դա է՝ քեզ նման հայրենասեր, սկզբունքային, ուժեղ տղերքին քայքայել, ուժասպառ անել, որպեսզի ծրագրավորված այլասերումն ու դավաճանությունը իրականացվի առավել հեշտությամբ, առանց դիմադրության։ Նաեւ խնդրում եմ նույն կոչով հանդես գալ մարզաշխարհի մյուս ներկայացուցիչներին եւ մեր համաքաղաքացիներին: Եվս մեկ անգամ խնդրում եմ դադարեցնես եվ փոխես պայքարիդ մարտավարությունը: Քո առողջությունը այլասերվածների համար բացարձակ նշանակություն չունի, վստահ եմ ինքդ էլ գիտես դա... Իսկ այլ պայքարի միջոցներ վստահեցնում եմ կան...
P.S. Ոչ ոք Չի կարող քեզ կապել ոչինչի հետ... Դու քո սեփական կարծիքն ու անհամաձայնությունները միշտ էլ պարզ ներկայացրել ես, նախկինների օրոք էլ, նախկինների նախկինների օրոք էլ...»: