Պեսկովը դժվարացել է պատասխանել՝ Պուտինը ստացե՞լ է արդյոք Փաշինյանի՝ ռազմական օգնության մասին նամակը
ИностранныйՌուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, ջանքեր են գործադրվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը մեղմելու համար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ համաձայնագրերի իրականացման այլընտրանքների բացակայության կողմնակից է, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Դեռևս անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստում ասաց, որ ինքը Ադրբեջանի հետ սահմանին Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված՝ նամակ է գրել Պուտինին՝ խնդրելով օգնություն, այդ թվում՝ ռազմական։
«Ռուսական և հայկական կողմերը մշտական կապի մեջ են: Մենք նաև մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ: Նախագահը կողմնակից է եռակողմ համաձայնագրերի ոչ այլընտրանքային կյանքի կոչմանը: Այժմ լարվածությունը թուլացնելու և շտկելու համար ակտիվ ջանքեր են գործադրվում», - լրագրողներին ասել է Պեսկովը: Հարցին, թե ՌԴ նախագահը ստացե՞լ է Փաշինյանի նամակը, Կրեմլի խոսնակը դժվարացել է պատասխանել: «Ես ձեզ հաստատ չեմ կարող ասել, բայց այս բոլոր հարցերը, բնականաբար, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում», - ասել է Պեսկովը: