Բարերար Միքայել Վարդանյանի 109 մլն դրամի նվերը՝ հատուկ կրթահամալիրի լսողության խանգարումներ ունեցող երեխաներին
АрменияՀունիսի 1-ի երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 91 սաներին նվերներ են հատկացվել: Դանիական Oticon ֆիրմայի գերժամանակակից լսողական սարքերը թույլ կտան ձայնային ազդակներն ընկալել 360 աստիճան տրամագծով, տարանջատել աղմուկը և մաքուր ընկալել ձայնը:
Կրթահամալիրն արդեն ունի նաև 2 նոր ճապոնական ավտոբուս, որոնք կապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը դեպի դպրոց Նախաձեռնությունը հնարավոր է եղել իրականացնել բարերար Միքայել Վարդանյանի աջակցությամբ: Բարեգործական ծրագրի ընդհանուր բյուջեն 109 մլն դրամ է: