Արարատի մարզում՝ ի նշան բողոքի, գյուղացիները փակել են գլխավոր մայրուղու ճանապարհը. խաղողի մթերման խնդիրներ կան
ОбществоՔիչ առաջ Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ինչպես հայտնում է աղբյուրը, գյուղացիները ճանապարհը փակել էին, քանի որ խնդիրներ են ունեցել խաղողի մթերման հետ կապված։
Ոստիկանները, լսելով գյուղացիների խնդիրը, այդ մասին տեղեկացրեցին մարզպետարան, և մարզպետարանից խոստացան, որ խնդրին կծանոթանան, որից հետո բողոքի ակցիայի մասնակիցները, հավատալով ճանապարհային ոստիկաններին, ճանապարհը բացեցին՝ ասելով նաև, որ եթե մարզպետարանն ու կառավարությունը իրենց խնդրին լուծում չտան, այս անգամ երկար ժամանակով են փակելու ճանապարհը»։