Ռուսաստանն ու Պակիստանը ռազմական փոխգործակցություն կունենան
Всемирная прессаՌուսաստանը և Պակիստանը հաստատել են ռազմական ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը: Այս մասին չորեքշաբթի Իսլամաբադում կայացած պաշտպանության և անվտանգության հարցերով ռուս-պակիստանյան ռազմական խորհրդատվական կոմիտեի հանդիպումից հետո ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
«Աֆղանստանի ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ քննարկվեց խորը և կառուցողական կերպով»,-հանդիպումից հետո ասել է Ֆոմինը՝ նշելով, որ «իրենց փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նաև իրավիճակի արագ զարգացմամբ այդ երկրում»:
«Մեր պետությունների և ռազմական գերատեսչությունների միջև հարաբերությունների առաջընթաց զարգացումը կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության ապահովման համար», - հավելել է Ֆոմինը: