Դեսպան Թրեյսին և Հայաստանում աշխատող մի քանի այլ ամերիկացի դիվանագետներ ասմունքում են Հովհաննես Թումանյան
ВидеоՀովհաննես Թումանյանի տարեդարձի կապակցությամբ դեսպան Թրեյսին և Հայաստանում աշխատող մի քանի այլ ամերիկացի դիվանագետներ որոշեցին իրենց ուժերը փորձել ասմունքի ասպարեզում։ Այս մասին տեղեկացանք ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից.
«Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է:
Մայրենի լեզվի միջազգային օրվա ու հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տարեդարձի կապակցությամբ դեսպան Թրեյսին և Հայաստանում աշխատող մի քանի այլ ամերիկացի դիվանագետներ որոշեցին իրենց ուժերը փորձել ասմունքի ասպարեզում և ձեզ ներկայացնել մեծ բանաստեղծի սիրված քառյակներից մեկը։
Դուք էլ միացե՛ք դիվանագետների այս նախաձեռնությանը և հրապարակեք տեսանյութեր, որտեղ ընթերցում եք ձեր սիրելի բանաստեղծությունը։
Եվ չմոռանա՛ք նշել մեզ»։