Որսագողություն Վայոց Ձորի մարզում. «Դառ» կոչվող տարածքի ժայռերի տակ հայտնաբերվել է սատկած քարայծ
ОбществоՕրեր առաջ հերթական որսագողության դեպքն է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Մարտի 15-ին Վայոց Ձորի մարզի բնակիչ, 62-ամյա Մուրադ Հարությունյանը ահազանգել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և հայտնել, որ «Դառ» կոչվող տարածքի ժայռերի տակ սատկած քարայծ կա, ինչը կասկած է հարուցել, որ կատարվել է որսագողություն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչը:
Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Մ. Հարությունյանը Եղեգնաձորի որսորդմիության նախագահն է: