Զելենսկու գրասենյակը քննադատել է Եվրոպային
МирՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը քննադատել է Եվրոպային` Ուկրաինային զենքի դանդաղ մատակարարման համար, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան, առաջին հերթին, զենք է խնդրում Եվրոպայից։
«1. Ուկրաինան Եվրոպայից զենք է խնդրում: 2. Եվրոպացիներն աջակցում են իրենց կառավարություններին ուղղված կոչին: 3. ԵՄ-ն համաձայն է դրա հետ, բայց չի տալիս այն զենքը, որը խնդրել ենք: 4. Զենքը շատ երկար է գալիս։ Այս խաղը կարելի է երկար խաղալ, բայց դրանից հաստատ ժողովրդավարությունը չէ, որ շահում է։ Ուկրաինային զենք է պետք: Ոչ մեկ ամսից: Հիմա»,- ընդգծել է Պոդոլյակը։