«ՌԻԱ Նովոստին», Ադրբեջանում արգելափակվելուց հետո, կայքից հեռացրել է Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը
Всемирная пресса«ՌԻԱ Նովոստի» պարբերականը կայքից հեռացրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը։ Ինչպես հայտնի է, այդ հարցազրույցից հետո «Ռիա Նովոստին» Ադրբեջանում արգելափակվեց:
Ադրբեջանի ԱԳՆ֊ն կայքի արգելափակումը բացատրել էր նրանով, որ Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցից «զրպարտող տեղեկատվություն» է բխում, որը հակադրվում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը և անջատողական միտումներ է խթանում»։