Շրի Լանկայի նախագահը հուլիսի 13-ին կհեռանա պաշտոնից. Newswire
Всемирная прессаՇրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հուլիսի 13-ին կլքի իր պաշտոնը։
Այս մասին հայտնում է Newswire-ը՝ վկայակոչելով երկրի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապու Աբեիվարդենին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր AFP-ն, Շրի Լանկայում ցուցարարները շրջափակել և վերահսկողության տակ են վերցրել նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի նստավայրը, պետության ղեկավարը ստիպված է եղել լքել այն։