Կոտրել են արաբկիրցի ազատամարտիկներին նվիրված խաչքարի վերին հատվածում գտնվող Հիսուսի գլուխն ու ձեռքը
ОбществоԵրևանում հերթական անգամ անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ են արել: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել են Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավերժության նշանի որոշ հատվածը նույնպես վնասել են: Խաչքարը տեղադրվել է 2007 թ և կրում է «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրից ոստիկանության Արաբկիրի բաժինը 1-1,5 կմ հեռավորության վրա է գտնվում: