ՔՊ-ն ասում է՝ մեզնից ի՞նչ եք ուզում, այնտեղ ռուսներն են, իրենք են պատասխանատու. Սեյրան Օհանյան
ПолитическиеԱԺ խորհուրդը հերթական անգամ իր որոշմամբ բոյկոտեց այն առաջարկությունը, որ մենք էինք արել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության իրենց ներկայացրած նախագծին, որին ԱԺ խորհրդում ՔՊ-ականները կողմ չեն քվեարկել: