Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո Արցախ ՆԳՆ ստորաբաժանումներում տնօրհնեքների կարգ է արվել
НКՆԳ նախարարության հոգևոր պատասխանատու Տեր Ներսես քահանա Ասրյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԻՊԾ ծառայողների հետ, որի շրջանակում իրականացրել է տնօրհներքի կարգ:
Հոգևորականը օրհնել է փրկարարաների հայրենանվեր առաքելությունը և աղոթել ծառայության անշեղ ընթացքի համար:
Նախարարության հոգևոր պատասխանատուն երկրի համար այս բարդ ու պատասխանատու շրջափուլում ներկաներին մաղթել է սեր և միասնականություն՝ մեզ պարտադրված մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպումներ ունենալ բոլոր ցանկացողների հետ:
ԱԻ պետական ծառայությունում այսօրինակ հանդիպումները հաճախակի են կազմակերպվում և կրում են շարունակական բնույթ՝ նաև ոստիկանության համակարգում ծառայողների հետ:
Ավանդույթ է դարձել նաև Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո ՆԳՆ ստորաբաժանումներում տնօրհնեքների կարգի կատարումը: