Իտալիայի հյուսիսում հորդառատ անձրևներն ու հեղեղումները հանգեցրել են բազմաթիվ սողանքների
ԱշխարհԻտալիայի հյուսիսային Էմիլիա Ռոմանիայի մարզում տեղատարափ անձրևներն ու հեղեղումները, որոնց զոհ է դարձել առնվազն 15 մարդ, հանգեցրել են հազարավոր սողանքների։ Նման գնահատումներ է տվել տարածաշրջանի երկրաբանների ասոցիացիայի ղեկավար Պարիդե Անտոլինին։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Միանգամայն ճիշտ է, որ սողանքների թիվը, որոնց մասին հաղորդվում է, չի համապատասխանում իրականությանը: 305 ակտիվ սողանքնե՞ր: Դրանք շատ ավելին են, դրանց թիվը հաշվվում է հազարներով», - ասել է նա Rai-3 հեռուստաալիքի եթերում։
Նախնական գնահատումների համաձայն՝ տեղատարափ անձրևներն ու հեղեղումներն ավելի քան 5 միլիարդ եվրոյի վնաս են պատճառել տարածաշրջանին: Մարզում, որտեղ շատ բնակավայրեր մեկուսացված են և հոսանքազրկված, պահպանվում է վատ եղանակի նախազգուշացման ամենաբարձր մակարդակը: Այսօր Էմիլիա Ռոմանիայի նահանգապետ Ստեֆանո Բոնաչինին Sky TG24 հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ նախկինում տարհանված 36 հազար բնակիչներից ավելի քան 15 հազարն արդեն կարողացել են վերադառնալ իրենց տները:
Մայիսի 23-ին Իտալիայի Նախարարների խորհուրդը հավանություն է տվել Էմիլիա Ռոմանիայի և Մարկեի մարզերի համար ավելի քան 2 միլիարդ եվրո գումարի արտակարգ միջոցների ընդունման մասին հրամանագրին: Մասնավորապես, մինչև օգոստոսի 31-ը բնակչությունն ազատված է հարկային և այլ վճարումներից: