Իրանի «Azad» իսլամական համալսարանում բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին
ИранԻրանի «Azad իսլամական համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին, իսկ դիմորդների ընդունելությունը կանցկացվի առանց քննության,գրում է Ermenihaber-ը։
Հուլիսի 24-ին Իրանի Ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Էքբեր Բաբային հայտարարել էր, որ Իրանի սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ միայն հայերը իրավունք ունեն մայրենի լեզվով կրթություն ստանալու։ Նա նաև հավելել է, որ վերոհիշյալ հոդվածում տեղական լեզուների ուսուցման մասին գրառումը սխալ է ընկալվել, դա վերաբերում է միայն հայերին, իսկ թուրքերին՝ ոչ։
Վերոհիշյալ համալսարանում Հայոց լեզվի և գրականության բաժնի բացման մասին լուրը թուրքական մամուլում դժգոհության տեղիք է տվել։ Այն մեկնաբանվել է հետևյալ կերպ՝ Իրանը, հարավում ապրող ադրբեջանցիներին և քաշքայ թուրքերին թույլ չի տալիս սեփական լեզվով կրթություն ստանալ, այնինչ «Azad» իսլամական համալսարանում Հայոց լեզվի և գրականության բաժին է բացում։
Ինչպես նաև դիտարկում է արվում այն մասին, որ հայ-իրանական մերձեցումն ուղղված է Ադրբեջանի դեմ։ Եվ դա շարունակում է մնալ օրակարգային։