Հումանիտար օգնությունը դեռ Կոռնիձորում է, սպասում է հասնելու արցախցիներին՝ դադարեցնելու սովը
ВидеоՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում ստեղծված հումանիտար աղետին։
«Մարդասիրական այս շարասյունը դեռ այստեղ սպասում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հասնելուն՝ բավարարելու նրանց տարրական կարիքները և դադարեցնելու սովը։ Բայց Լաչինի միջանցքը, որը կյանքի ճանապարհ է, դեռ ամիսներ շարունակ արգելափակված է Ադրբեջանի կողմից։
120.000 մարդ, որից 2.000-ը հղի կանայք են, 30.000-ը՝ երեխաներ, 20.000–ը՝ ծերեր և 9.000–ը՝ հաշմանդամություն ունեցողներ, պայքարում են թերսնվածության դեմ և ամեն օր սպասում են Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։
Միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, կարող են դադարեցնել սովի՝ որպես զենք օգտագործումը, որը կիրառվում է Ադրբեջանի կողմից որպես լծակ՝ էթնիկ զտումների և ցեղասպանության համար»,– գրել է Մարուքյանը։