Երևանում Toyota-ի 28-ամյա վարորդը չի ենթարկվել պարեկի կանգառ հրահանգին և փախուստի է դիմել
Чрезвычайный случайԱյսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ավետիսյանի մասնակցությամբ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են «Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ ա» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:30-ի սահմաններում ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Toyota մակնիշի 01NP050 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակ ստեղծել վարորդների համար և չենթարկվելով ծառայություն կատարող պարեկի կանգառ հրահանգին՝ Սասնա էպոսի հերոսներից «Ցռան Վերգոյի» օրինակով ճողոպրեց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։