Արցախից տեղահանվածների համար հաշվառման կայան կգործի նաև Վայքում
ОбществоՎայքում ևս բացվել է հաշվառման կայան՝ ԼՂ-ից տեղափոխվող մարդկանց հոսքը հաշվի առնելով, «Լուրերի» հետ զրույցում Կոռնիձորից հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ արցախցիները Հայաստան հասնելուն պես, ըստ անհրաժեշտության, ապահովվում են սննդով և վառելիքով՝ մինչև նախատեսված ժամանակավոր կացարաններ տեղափոխվելը:
«Բավական մեծ թվով դեռ գրանցման, հաշվառման, ճշտումների պրոցեսի մեջ են, վերջին ժամերին Վայքն ենք ավելացրել և մեր հաենակիցների մի մասը առաջին օգնություն ստանալուց հետո գնում են Վայք և այնտեղ են անցնում հաշվառում: Մենք նաև այսօր հրապարակել ենք և կշարունակենք հրապարակել, որ բոլոր համայնքներում առանձնցրել ենք աշխատանքային խմբեր և իրենց կոնտակները հրապարակում ենք պարբերաբար, որ եթե ամբողջական հաշվառում չեն անցել, ապա արդեն տվյալ համայնքում անցնեն ու հետագայում կարողանան պետական տարբեր աջակցություններից օգտվեն: Սա առաջին կայանն է, բայց մյուս մանրակրկիտ հաշվառումը կանենք արդեն ամեն մի համայնքում»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։