Արարատի մարզում 6-ամյա տղան տան բակում՝ ջրի հորի էլեկտրական շարժիչի մոտ հոսանքահարվել և մահացել է
Чрезвычайный случайՀոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. Ժամը 14:15-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է բերվել երեխայի դի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Արման Ս.-ն է, ով նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող ջրի հորի էլեկտրական շարժիչի մոտ հոսանքահարվել և մահացել է:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբշկական փորձաքննություն: