Ադելյա Պետրոսյանը դարձել է Ռուսաստանի Գրան պրիի երկրորդ տուրի հաղթող
СпортՀայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը դարձել է Օմսկում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի երկրորդ փուլի հաղթող։ Այս մասին տեղեկացնում է armsport-ը։
Պետրոսյանը, որն ավելի քան 30 միավորի տարբերությամբ կարճ ծրագրից հետո երկրորդն էր, հաղթել է ազատ ծրագրում և նվաճել է ոսկե մեդալ։
Կարճ ծրագրից հետո առաջատար Ալինա Գորբաչովան ազատ ծրագրում ցույց է տվել միայն չորրորդ արդյունքը, սակայն կարողացել է զբաղեցնել երկրորդ տեղը։ Մարիա Աղաևան նվաճել է բրոնզե մեդալը։