Բայդենը նախազգուշացրել է Իրանին
ИранԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է Իրանի կողմից Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի վրա հարձակման դեպքում հակահարվածի հնարավորության մասին։
«Իմ նախազգուշացումն Այաթոլլային այն է, որ եթե նրանք շարունակեն գործել այդ զինվորականների դեմ, մենք կպատասխանենք, և նա պետք է պատրաստ լինի»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը իր ելույթի ժամանակ։
Ամերիկացի նախագահը հավելել է, որ ամերիկացի զինվորականները Մերձավոր Արևելքում են ոչ թե պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրման պատճառով, այլ այնտեղ տեղակայված են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար։