Տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականն ավելի հոռետեսական է, քան ՀՀ կառավարությանը. «Լույս»
Экономика«Լույս» հիմնադրամը համեմատել է ՀՀ-ում տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցների և Հայաստանի կառավարության կանխատեսումները:
«Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որը հակիրճ ներկայացնում է ԱՄՀ առաքելության ս. թ. սեպտեմբերի 13-ից 25-ը Հայաստան կատարած այցի նախնական արդյունքները: Դրանում մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա՝ 2023 և 2024 թվականներին հասնելով համապատասխանաբար 7 և 5 տոկոսի:
Ուշագրավ է, որ ՀՀ կառավարության կանխատեսումների չափ լավատեսական չեն նաև Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումները։ Ըստ ԱԶԲ կանխատեսման տնտեսական աճը 2023 թվականին կկազմի 7%, 2024-ին՝ 5.5%, իսկ ՀԲ կանխատեսումն ավելի հոռետեսական է՝ համապատասխանաբար 6.6 և 4.3 տոկոս։
Այնինչ, 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում, որն արդեն արժանացել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, ամրագրված է, որ 2024թ. ՀՀ տնտեսական աճը կազմելու է առնվազն 7%:
Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության պաշտոնական հղումը:
Ասիական զարգացման բանկի կանխատեսումների պաշտոնական հղումը:
Համաշխարհային բանկի կանխատեսումների պաշտոնական հղումը: